Գնչուներին Ֆինլանդիայից էլ կարտաքսեն


Ֆրանսիայից հետո Ֆինլանդիայի իշխանությունները ևս մտահոգ են` երկրի տարածքում ապօրինաբար բնակվող գնչուներին Ռումինիա արտաքսելու մասին£ Ներքին գործոց գերատեսչությունն ուսումնասիրում և մշակում է օրենսդրորեն թույլատրելի այն միջոցները, որոնք հնարավորություն կընձեռեն վտարել այնտեղ բնակված մուրացկան¬գնչունե րին£ - Ֆինլանդիայի և Եվրոպական միության օրենսդրություններն ընձեռում են որոշակի նախապայմաններ, որոնց հիման վրա կարելի է տարագրել ԵԽ այն քաղաքացիներին, ովքեր չեն գրանցվել որպես աշխատանք որոնողներ£ Իմ կարծիքով` սա սկզբունքորեն հնարավորություն է տալիս համապատասխան փոփոխություններ կատարել այս առնչութ յամբ ֆիննական հեռուստառադիոհաղորդումների YLE կայքին,- հայտարարել է ՆԳ նախարարության պետքարտուղար Անտի Պելտարին£ Նա նշել է նաև, որ վերջին 2 տարիներին երկրում մուրացկանների թիվն աճել է 4 անգամ (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»)£