2 միլիոն` թոշակը վայելելու դիմաց


Ֆրանսիայի էքս նախագահ Ժակ Շիրակը որոշել է փրկագնով ազատվել Փարիզի քաղաքապետարանից£ Նա պատրաստ է 550 հազար եվրո վճարել մայրաքաղաքի իշխանություններին, որպեսզի նրանք հրաժարվեն կեղծ աշխատատեղեր ստեղծելու դատական հայցից£ Պաշտոնավարման տարիներին կատարած իր այդ քայլը նա պատճառաբանում է, թե ցանկացել է «վերացնել բանավեճերի ակունքը, որը վնասաբեր էր Փարիզի ու նրա բնակիչների համար»£ Ընդդիմությունը, սակայն, բողոքում է, որ արդարադատության հետ նման գործարքները խայտառակություն են` երբ խոսքը կաշառակերության մեղադրանքի մասին է£ Monde¬ը տեղեկացրել է, որ 2010¬ի վերջին-2011¬ի սկզբներին Ժակ Շիրակը դատական պատասխանատվության պետք է կանչվի. նա կասկածվում է «վստահությունը չարաշահելու» և «պետական միջոցները մսխելու» մեջ£ Խոսքն այն ժամանակահատվածի մասին է (1983-1995 թթ.), երբ նախկին պաշտոնյան Փարիզի քաղաքապետն էր և Հանուն ժողովրդական շարժման միությանը նախորդած «Հանրապետությանն աջակցման միավորում» կուսակցության առաջնորդը£ Հետաքննության տվյալներով` այդ տարիներին քաղաքապետարանում 21 կեղծ աշխատանքային տեղեր են ստեղծվել, որպեսզի կուսակցական գործիչներն ապօրինաբար վարձատրվեն£ Այդ «մեռած հոգիների» շարքում է եղել նաև երկրի նախկին նախագահի` Կլոդ Շիրակ դուստրը£ Ներկայիս քաղաքապետ սոցիալիստ Բերտրան Դելանոեն գտնում է, որ վրեժխնդիր լինելու փոխարեն կարելի է մսխված գումարի դիմաց հատուցումով բավարարվել. - Նույն այդ մարդիկ, ովքեր քննադատում են ինձ այսօր, նախկինում ինձ պարսավում էին խստության համար£ Նույն ԶԼՄ¬ները, նույն քաղգործիչները հարցնում էին ինձ. «Ինչո՞ւ եք դուք թշնամաբար հարձակվել 77¬ամյա մարդու դեմ, որ 18 տարի Փարիզի քաղաքապետը և 12 տարի հանրապետության նախագահն է եղել£ Ես չեմ ուզում հարցատանջության ղեկավար լինել£ Ես չեմ ուզում իրար խառնել արդարադատությունն ու վրեժխնդրությունը,¬ ասել է Դելանոեն` պնդելով, թե իր կարծիքով գլխավորն այն է, որպեսզի փարիզցիներին հատուցվի վնասը£