Թռիչքներ արթմնի


Վրաց առաջնորդն անցյալ շաբաթ մի նոր ունակություններ է ցուցադրել. ինքն է վարել «Սեսնա» թեթև ինքնաթիռը` թռչելով Բաթումի և Աջարիայի սևծովափ£ Նույն օրը հրավիրած խորհրդակցությունում նա կարգադրել է երկրում զարգացնել օդակայանների ցանցը և բարձրլեռնային Սվանեթիում ժամանակակից օդակայան կառուցել£ Դժվար է ասել` օդաչուները կձգտեի՞ն քաղգործիչ կամ երկրի նախագահ դառնալ£ Բայց նախագահ Սահակաշվիլին, պարզվում է, ողջ ամառ ինքնաթիռավարի մասնագիտությունն է սովորել£ Ասողներ են եղել, թե թռչելը նրա մանկության երազանքն է, ինչն իրականացրել է նախագահության 6¬րդ տարում£ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն էլ հաղորդում է նվիրել վրացական պետության ղեկավարին` ցուցադրելով նրան ղեկանիվի առջև£ ԻՆքնավստահորեն նստած օդաչուի տեղում` ուղեգոտիներն ու բարձրախոսով ականջակալներն ամրացրած, նա սակավատեղ թեթև ինքնաթիռը սրընթաց վարել է թռիչքուղում£ Նա մերթ ձեռքն է թափահարել` ողջունելով թռիչքահրապարակում գտնվողներին, մերթ անգլերենով խոսել է դիսպետչերական ծառայության հետ, մերթ շրջվել ու վրացերեն ինչ¬որ բան է ասել իր հետևի նստելատեղը զբաղեցրած Աջարիայի ղեկավար Լևան Վարշալոմիձեին£ Հետո հաջողությամբ իրագործվել են թռիչքն ու վայրէջքը£ Եվ օդաչուական խցիկից դուրս գալով, Սահակաշվիլին հոգածորեն հարցրել է Վալոմիձեին£ - Դե, ի՞նչ, Լևան, դո՞ւր եկավ£ Մի մեծ ինքնաթիռ լինե°ր… Սա… թիթեռնիկ է£ Արդեն խորհրդակցության ժամանակ նա հանդիմանել է վրացական ավիաընկերություններին. - Ես նրանց առաջարկեցի Թբիլիսիից Բաթումի, Քութաիսի թռչել£ Նրանք չցանկացան` թե իբր շահավետ չէ£ Արդյունքում հարկ եղավ թուրքական ընկերությանը դիմել£ Թուրքերը դեպի Բաթումի թռիչքի տոմսերի արժեքն ավելի էժան սահմանեցին, բայց հիմա բարձրացրին£ Նրանք իրենց իսկ շուկան ձեռքից բաց թողեցին£ Անդրադառնալով օդային իր ծրագրերին, Սահակաշվիլին հավելել է. - Համարեք իմ քմահաճույքը, բայց ես ցանկանում եմ, որ Մեստիայում (Սվանեթիա-խմբ.) ժամանակակից միջազգային օդանավակայան լինի… Ինքս հաճույքով Մեստիայում վայրէջք կկատարեմ ինքնաթիռով£ Մինչև տարեվերջ կհասցնե՞նք£ Նույն պահին նրան տեղեկացրել են, որ արդեն կառուցվում է թռիչքահրապարակը, և վրաց առաջնորդն ուրախ ժպտացել է£ Ինչպես և սպասելի էր, նախագահի ծրագրերին թունոտ է արձագանքել ընդդիմությունը. - Այնտեղ տարվա 10 ամիսը ոչ թռիչքային եղանակ է£ Հավանաբար երկաթուղային ճեպընթացը կսկսի Մեստիա թռչել£