Զորակոչվել եմ, ուրեմն առողջ եմ


Կեմերովոյում վերջերս զինծառայության համար պիտանի ճանաչվեց 20-ամյա Սաշա Ուստյուժանինը, ով մի քանի տարի առաջ ծանրագույն վիրահատության էր ենթարկվել£ Երբ երջանիկ հուզմունքով նորակոչիկը զինկոմիսարիատում պատմել էր իր հետ կատարվածը, նրան սկզբում չէին հավատացել£ Հետո, հիվանդության պատմությանը ծանոթանալով, «հանձնարարել» էին` - Մինչև 50 տարեկանը զինապարտ կլինեք: Զինգրքույկը պահպանել խնամքով£ Զինվորական հաշվառման հարցերով փոփոխությունների դեպքում ձեզ տեղյակ կպահեն 2 շաբաթվա ընթացքում£ Բանակից տղան չէր խուսափում£ Ճիշտ հակառակը, ուզում էր ծառայել տանկային զորամասում£ Բայց դժբախտ պատահարից հետո բժշկական հանձնաժողովը նրան «սահմանափակ պիտանի» էր ճանաչել£ Այսինքն` խաղաղ ժամանակներում պիտանի չէ զինծառայության£ Իսկ պատերազմի դեպքում կարող է զորակոչվել թիկունքային, բայց ոչ երբեք` մարտական զորամասեր£ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել 6 տարի առաջ£ Սաշան փորձել էր թռչել ընթացող բեռնատար գնացքի աստիճանին ու ընկել էր գնացքի տակ. անիվները կտրել էին նրա զույգ ոտքերը£ 6 ժամ տևած վիրահատության ընթացքում 3 անգամ նա արյունազրկվել էր, և հատուկ սարքերով նրա արյունը մաքրել ու նորից ներարկել էին£ Մեկ տարի բուժվելուց հետո իր առաջին քայլերը տղան երբեք չի մոռանում. վախեցել է, թե երբևէ ինքնուրույն քայլել չի կարողանալու£ Կարողացե°լ է. իրականացել է նրա երազանքը` ինքնուրույն բակ իջնել ու ոտքով հարվածել գնդակին... Ահա թե ինչու նա այդքան հուզվել և ուրախացել է, երբ որպես առողջ զինվոր զորակոչվել է բանակ£ Եթե պիտանի ես զինծառայության համար, նշանակում է առողջության վերականգնման բոլոր դժվարություններն արդեն անցյալում են£