Կաստրոն մեղանչել է


Այն էլ` համասեռամոլների ներողամտությունն է հայցել կուբացի հավերժական ղեկավարը£ Նա «բացատրել» է, որ 1960-¬ականներին ինքը ժամանակ չի ունեցել զբաղվելու նրանց ճնշումների հիմնախնդիրներով, և իր այդ «թերացումը» Կուբայի հեղափոխության առաջնորդն անվանել է «մեծ անարդարություն»£ - Եթե որևէ մեկը պատասխանատու է նրանց հետապնդումների համար` դա ես եմ, և ես մտադիր չեմ մեղքն ուրիշների ուսերին բարդել£ Այն ժամանակներում մենք այնքան խնդիրներ ունեինք, որոնց լուծումներից էին կախված կյանքն ու մահը£ Ու ես չէի կարող զբաղվել համասեռամոլների հիմնախնդիրներով,¬ մեքսիկական Jornada թերթին տված հարցազրույցում ասել է Ֆիդելը£ Ինչպես նշել է Associated Press¬ը, նույն` 1960-ականներին` Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո, գեյերին գաղափարապես ոչ կայուն և ներունակ հակահեղափո խականներ համարելով, նրանց աքսորել են աշխատանքային հատուկ ճամբարներ£ Նրանց հետապնդումները շարունակվել են մինչև 1979 թ.` երբ հոմոսեքսուալիզմը դադարեց քրեական հանցագործություն համարվել£ Հիմա արդեն Կուբայի կլինիկաներում կարելի է սեռափոխ լինել£