Այլ խոսքով` անիմաստ ջանքեր


Ինչպես հայտնի է` Օբամայի նախաձեռնությամբ վերսկսվել են խաղաղ բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների միջև£ Իսրայելի «Maariv»¬ը նշել է, որ դրա համար ԱՄՆ¬ի նախագահն առնվազն հարգանքի է արժանի` «բարի մտադրություններ» դրվագով£ Սակայն հրատարակությունը կասկածով է վերաբերվում դրա արդյունքին և համոզված է, որ` - Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացը ոչնչով չի օգնի ամերիկյան տնտեսությանը, հետ չի բերի Օբամային առաջվա հռչակը` հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումներում, Կոնգրեսում կայանալիք առաջիկա ընտրություններում պարտությունից չի փրկի Դեմոկրատական կուսակցությանը, չի վերադարձնի ամերիկյան հիասթափված հրեաների ոչ փոքր մասի աջակցությունն Օբամային£ Այլ խոսքով` Օբաման հանդիսավոր արարողություն է պատրաստում, ...որովհետև անկեղծորեն հավատում է, որ այդ արարողությունն օգտակար կլինի իսրայելցիների ու պաղեստինցիների համար£ Նա հավատում է, որ դա լավ է Ամերիկայի համար£ Որ դա լավ է ամբողջ աշխարհի համար£ Օբաման իր առջև նպատակ է դրել, որը բավական հավակնոտ է. հաշտության պայմանագիր` մեկ տարվա ընթացքում£ Կարելի է լկտիաբար քմծիծաղել և արխիվից դուրս բերել տասնյակ խոստումներ, որոնք անցյալում տվել են ամերիկյան ղեկավարները` հասնել պայմանագրի կնքման`... (ինքներդ նշեք ցանկացած թիվ) տարվա ընթացքում£ Վերջին տարիներին ավելի հաճախ քննարկվել է երկամյա ժամկետը£ Դա անցյալ տասնամյակի կեսերին խոստացել է Ջորջ Բուշն` Ամմանում£ Այդ մասին խոսել է և Օբաման` իր պաշտոնավարման սկզբում£ Մինչ օրս այդ հարցում որևէ առաջընթաց չի ամրագրվել£ Բայց պարզվում է, որ ժամկետացանկն ավելի է խստացվել£ Հրա՞շք է£ Օբամայի մարդիկ բացատրություն ունեն. նրանք բնավ կապ չունեն, այդ բոլորը Բինյամին Նեթանյահուն է£ Այս տարի հուլիսի 8¬ին Նյու¬Յորքում` Միջազգային հարաբերությունների Խորհրդում ունեցած իր ելույթի ժամանակ, իսրայելցի վարչապետին հարց է առաջադրվել. - Դուք կարծո՞ւմ եք, որ մեկ տարվա ընթացքում մենք ականատեսը կդառնանք համաձայնության ստորագրման` նման 1979 թ. ստորագրվածին, երբ Սադաթը և Բեգինը բանակցություններ էին վարում իսրայելա-եգիպտական հաշտության պայմանագրի շուրջ£ Նեթանյահուն պատասխանել է` առանց վարանելու. - Այո, ես դրան հավատում եմ£ Իսկ եթե նա դրան հավատում է, ապա Օբաման ինչո՞ւ չպետք է հավատա£ Օբաման ոչ միայն ոչինչ չի շահի վաշինգտոնյան արարողությունից. ընդհակառակը, նա շատ բան կարող է կորցնել£ Նրա վարչակազմը մշտապես գրոհների է ենթարկվում աջից£ Երբ Ամերիկայի նախագահն արձակուրդ էր գնում, նրան հարց տրվեց` ինչպե՞ս կարող է պետության ղեկավարը հանգստանալ, երբ ամերիկյան տնտեսությունը խղճուկ վիճակում է£ Նշաններ կան, որ տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ մինչև օրս նրանց կողմից ձեռնարկված միջոցները չեն օգնել£ Շատերը պահանջում են, որպեսզի նա աշխատանքից ազատի իր վարչախմբի տնտեսական ղեկավարներին£ Պահանջում են, որպեսզի նա թևքերը քշտի և զբաղվի ազգային տնտեսությունը փրկելու աշխատանքով£ Բացառապես դրանով և ուրիշ ոչնչով£ Երբ Օբաման ուշադրություն է հատկացնում «հաշտության գործընթացին», դա ձեռնտու է իր քննադատներին, ովքեր պնդում են, որ նա անտեղի թանկագին ժամանակ է կորցնում` փորձելով որևէ օգուտ չունեցող անլուծելի խնդիրներ լուծել£