ԱՆՇՈՒՆՉ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ


Անկանխատեսելի է Ամուրի արձակ սիրո նետերի ուղղությունը. մեկ էլ հանկարծ դրանց թիրախ են դառնում ֆլորայի ու ֆաունայի` բուսական ու կենդական աշխարհի ներկայացուցիչները: Դիցուք, Մելբուռնի մի բնակիչ անսպասելիորեն ամուսնացել էր սեփական հեռուստացույցի, իսկ հարավկորեացի Լի Ջին-Հյուն` բարձի հետ, որին հաճույքով էր փաթաթվում:

Փենսիլվանիացի Էմի Վոլֆը ամուսնացել է 1001 NΖcht ատրակցիոնի հետ: Գործազուրկ դարձած երգեհոնահարուհին խոստովանել էր, որ խելագարվում է այդ սարքի համար, որի վրա պտտվել էր մի քանի հազար անգամ:

- Նրան ես այնքան շատ եմ սիրում, ինչպես կանայք են սիրում իրենց ամուսիններին: Եվ գիտեմ, որ հիմա արդեն մեզ ոչինչ չի բաժանի,- ասել էր սիրահարված կինը` «ամուսնությունից» հետո:

Մեկ այլ ամերիկուհի` Էրիկա ԼաԲրին հատուկ արարողակարգով ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ և որպես խոնարհ կին` փոխել է նաև ազգանունը: Հիմա բոլորը նրան ճանաչում են որպես Էրիկա Էյֆել: «Ամուսնությունից» շատ հետո նա խոստովանել է, որ Էյֆելյանից առաջ ինքը ուրիշ համակրանք է ունեցել. մեծ սեր է տածել Բեռլինյան պատի հանդեպ:

Ձեռներեց այս կինը հիմնել է OS InternΖtinΖl կազմակերպությունը, որը պետք է միավորի ոչ նյութական օբյեկտների հանդեպ սիրո կողմնակիցներին: