ԴԱՐՁԻՐ ԻՄ ԾԱՌԸ


2012 թ. հնդկական լրատվամիջոցները գրեցին, որ նշանավոր արտիստուհի Այշվարիա Ռայը «ստիպված» է ամուսնանալ... ծառի հետ, որպեսզի ազատվեր չար աչքից: Որոշ ժամանակ անց Ռայը հերքել էր այդ փաստը, բայց ինչպես հայտնի է` ծուխն առանց կրակ չի լինում: Առավել ևս` այդպիսի ավանդույթ կա Հնդկաստանում: Եթե աստղագետը տղային կամ աղջկան գուշակում է, որ ամուսնությունը դժբախտ է լինելու, երիտասարդները հարսանիք են անում ծառի հետ, որպեսզի դժբախտությունը ծառին անցնի: Հետո ծառը կտրում են (այսինքն` դժբախտությունն «ի կատար» են ածում) ու անվախ կատարում ամուսնական ծիսակարգ իրական հարսնացուի կամ փեսացուի հետ:

Ծառի հետ ամուսնանալը միայն հնդկական ծիսակարգ չէ: Անցյալ տարեվերջին դերասան և իրավապաշտպան Ռիչարդ Թորեսն Արգենտինայում ամուսնացել է ծառի հետ: Արարողության ժամանակ, որին ներկա են եղել Ռիչարդի հարազատներն ու ընկերները, փեսացուն ամենայն լրջությամբ համբուրել է «հարսնացուին» ու նույնիսկ ծաղկեփունջ նվիրել:

Հետագայում իր այդ արտասովոր արարքը նա բացատրել է նրանով, որ կամենում էր հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանության խնդիրներին: