ԴԱ ԷԼ Է ՍԵՐ ՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ամուսնանալ նշանակում է ընտանիք կազմել: Ընտանիք, ասել է թե` ընդ տանիք, նույն տանիքի ներքո ապրողներ: Էլ ի՞նչ ամուսնություն, եթե դա կնոջ ու տղամարդու միություն չէ` ժառանգներ ունենալու նպատակով: Նորություն չէ, որ սոսկ սեռական կապը դեռ ամուսնություն չէ: Միասեռականներն, օրինակ, քանի˜ ատյանում էլ որ գրանցեն իրենց այսպես կոչված ամուսնությունը, դա ընդամենը ոչ ավանդական սեռական կապի փաստաթղթավորում է:
Բայց արտառոցություններն այսքանով չեն սահմանափակվում: Ամուսնանում են նաև կենդանիների, իրերի, առարկաների հետ: Զարմանքդ նույնքան կզարմացնի նման կերպ վարվողներին:
Օրինակ, մելբուռնցի քաղաքացին վերցրել ու ամուսնացել է իր իսկ սեփական օգտագործման հեռուստացույցի հետ: Կամ, Հնդկաստանում, երբ իննամյա աղջկա բերանում մեկ ավելորդ ատամ է աճել, խեղճ երեխուն ամուսնացրել են շան հետ: Հեռուստացույցը, շունը ու նույնիսկ 9 տարեկան աղջնակը չեն էլ կարող ընկալել, թե ինչ է այդ ամուսնություն կոչվածը: Բայց ո՞րն է այդօրինակ «դաշինքի» դրդապատճառը, ի՞նչն է մարդկանց մղում նմանատիպ հարաբերությունների: LentΖ.ru-ն փորձել է ուսումնասիրել այդ «մեխանիզմը»: