Միայն թե գնեք
Այցելու և գնորդ շահելու համար ինչեր ասես, որ չեն մտածի առևտրային ու սննդօբյեկտների տերերը: Իհարկե, ոչ թե այն երկրներում, ուր նման օբյեկտները մի քանի մոնոպոլիստների ձեռքում են, այլ այնտեղ, ուր իրական մրցակցություն կա:
Դե, քաղաքակիրթ երկրներում ոչ մեկի որակով չես գայթակղի. դա կա´ ու կա´: Զեղչերով` նույնպես: Ու ահա Մելբուռնում գտնվող PizzΖ Hut ռեստորանը տնային կենդանիներ է հրամցրել իր այն այցելուներին, ովքեր առնվազն 10 հատ մեծ պիցցա կգնեն (տեղեկացրել է News.coΗ.Ζu-ն): Այդ մասին հայտարարությունն էլ փակցրել են ռեստորանի ներսում, այլ ոչ թե դրսի պատերին, փողոցներում ու վերելակներում (ինչպես կարվեր օրինակ մեզ մոտ): Բայց համացանցում բացասական արձագանքներ են հնչել. ընկերությունն էլ ներողություն է խնդրել ու վերացրել հայտարարությունը:
Այդ` այսպես կոչված ակցիայի հեղինակ միայն ռեստորանը չի եղել: Այն կազմակերպվել էր կենդանիների խանութի հետ համատեղ և պետք է տևեր սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Մարդկանց վրդովեցրել է ոչ թե իրենց գայթակղելու փորձը, այլ կենդանիներին որպես խաղալիք օգտագործելը:
Բնորոշ է, որ շուրջ 15 օր տևած ակցիայի ընթացքում ռեստորանին չի հաջողվել գեթ 1 կենդանի նվիրաբերել: