Օբաման գրազով 2 արկղ գարեջուր է կրվել
- Դատելով ամեն ինչից` նախագահ Օբամային խորթ չեն գրազներ, այդ թվում` ֆուտբոլին և ոգելիցներին վերաբերող,- նշել են NBC SΘorts-ի լրագրողները:
Եվ այս գրառման առիթը եղել է այն, որ Միացյալ Նահանգների նախագահը Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոյին երկու արկղ գարեջուր է պարտք մնացել` գրազի արդյունքում:
Ինչպես հաղորդել է պարբերականն անցյալ շաբաթ` Օբաման և Դի Ուոպոն գրազ էին եկել հուլիսի 27-ին, երբ աշխարհի առաջնության խաղերում կայանալու էր իրենց երկրների ազգային հավաքականների հանդիպումը: Հաղթել էր Բելգիայի թիմը:
Գրազի պայմանը «Թվիթերի» իր էջում գրել էր բելգիացի վարչապետը: Օբաման չէր արձագանքել, բայց ըստ երևույթին պայմանն ընդունել էր: Իսկ մի քանի օր առաջ Վաշինգտոնում Բելգիայի դեսպանատան միկրոբլոգում հայտնվել է երկու արկղ գարեջրի լուսանկարը: Դատելով այդ նկարից, Օբաման բելգիացի դիվանագետներին ուղարկել է բոստոնյան SΖΗuel AdΖΗs գարեջուր: Իսկ ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի թվիթերյան էջում տեղադրված լուսանկարում Օբամայի ձեռագիր ուղերձն էր` «Մենք` ամերիկացիներս, միշտ ուրախ ենք մեր բելգիացի դաշնակիցների հետ համագործակցությամբ: Հատկապես ֆուտբոլի դաշտում: Կտեսնվենք 2018 թվականին» (տեղեկացրել է Vesti.ru-ն):