Ծիծաղելիորեն պարզունակ


Այլ կերպ չես որակի բրիտանական խորհրդարանի նոր առաջարկը: Ջրածնի գերօքսիդ (տպՐչՌՊՐoսՖ) կամ մազերը գունաթափող այլ ներկերը հիմա կարելի է ձեռք բերել միայն անձը հաստատող փաստաթղթով. այն էլ` լուսանկար ունեցող: Այսինքն, այդ նյութերի ազատ վաճառքը վերանում է (գրել է Vesti.ru-ն):

Նախագիծը նույնիսկ տեղի լրատվամիջոցների հեգնանքն է հարուցել: Իսկ պատգամավորները պարզաբանել են, որ իրենց ընդունած չափորոշիչները եվրոպական հակաահաբեկչական օրենսդրության մաս են հանդիսանում: Խնդիրն այն է, որ ջրածնի գերօքսիդը կարող է պայթուցիկների անհրաժեշտ բաղադրամաս դառնալ: Հենց այդպիսի պայթուցիչներով ահաբեկիչները 2005 թ. Լոնդոնի մետրոյում պայթեցրել էին մի քանի վագոն, ինչի արդյունքում զոհվել էր ավելի քան 50 մարդ:

Ահաբեկչության դեմ պայքարում, ինչ խոսք, մանրուքներ չկան, սակայն լուսանկարով փաստաթուղթ ներկայացնող շիկահերները, դիցուք, չե՞ն կարող այդ նյութը գնել նույն ահաբեկիչների պատվերով, կամ` ջրածնի պերօքսիդի վերավաճառքի նոր «բիզնես» բացել: Վերջին հաշվով, էդ ո՞ր ահաբեկիչն է մազերի գունաթափման համար անհրաժեշտ մի քանի գրամի հույսին մնում...