Ջիհադիստներն ուզում են կաշառել Պուտինին
«Իսլամիստական պետություն» կազմակերպությունը ահաբեկչությունից ու նոր տարածքներ գրավելուց բացի նաև հաշվարկներ է կատարում: Իհարկե` ահաբեկչութ յանը նոր թափ հաղորդելու ու ավելի վստահորեն շարունակելու իր սև գործը: Տարածված վերջին լուրերի համաձայն` ԻՊ-ն ծրագրել է կաշառել Ռուսաստանի նախագահին, որպեսզի միջուկային զենք ձեռք գցի: Ինչպես հաղորդել է The Moscow TiΗes-ը` զարմանահարույց այդ ծրագիրը բացահայտել են իրանական ուժայինները` ԻՊ հրամանատարներից մեկի տանը խուզարկություն կատարելիս:
Պարբերականի տեղեկացմամբ` գրոհայինները ծրագրել էին Մոսկվային հնարավորություն ընձեռել մուտք գործելու Իրաքում իրենց կողմից վերահսկվող նավթային հանքավայրեր` փոխարենը ստանալով մանրամասներ Իրանի միջուկային ծրագրից: Բացի այդ` Կրեմլը պետք է հրաժարվի հետագայում աջակցել Թեհրանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին (գրել է DW-ի ռուսական ծառայությունը):
Գրոհայինների ախորժակն այսքանով չի փակվում: Հայտնաբերված փաստաթղթում արտառոց այլ գաղափարներ էլ կան: Օրինակ, սնանկացնել Իրանի ձկնկիթ և գորգեր արտադրողներին: Ջիհադիստները հայտարարել են, որ մտադիր են մերձավորարևելյան շուկան հեղեղել Աֆղանստանում հյուսված գորգերով:
Ու սա էլ դեռ բոլորը չէ. ավելի սարսափելի ծրագրեր ունեն նրանք: Ինչպես նշել է լոնդոնյան The SundΖy TiΗes թերթը, խոսքը վերաբերում է լավասերումին (եվգենիկա` ցեղի բարելավում) ու էթնիկ զտումներին: Ամենայն դաժանությամբ լավասերումի օրինակ թուրքերն արդեն ցույց են տվել աշխարհին. ԻՊ-ն ինչո՞վ է տարբերվում սրանցից: