Ընդդիմության արտաքին քաղաքական կրեդոն
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ մենք ունենք ընդդիմություն, որը պարբերաբար մեսիջներ է հղում Ռուսաստանին, թե պաշտպանեք մեզ, մենք իշխանությունից ավելի ռուսահաճո կլինենք, քան է իշխանությունը:
- Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցությունն անշրջելի է,- սա մենք լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանից:
Լսեցինք նաև, որ վաղվա հանրահավաքում արտաքին քաղաքականության մասին որևէ հարց չի քննարկվելու, որովհետև դա անկարևոր է… Ինչպե՞ս թե` անկարևոր է: Եթե ոչինչ չանենք, ամեն ինչն էլ անշրջելի կդառնա: Նաև այն ամենը, ինչը որ մեզ հետ կանեն:
Ա. Դ.