Եվրոպան ու Աֆրիկան կմիանան ստորգետնյա թունելով


Իսպանիան և Մարոկկոն միմյանց կկապի Ջիբրալթարի նեղուցի տակով անցնող նոր թունելը, որի նախագծի ուղղությամբ աշխատում են մի շարք երկրների փորձագետներ: Այս մասին հայտարարել են իսպանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագծող կազմակերպությունների աղբյուրները: «Իսպանիայի և Մարոկկոյի միջև անցնող 38,7 կիլոմետրանոց թունելը, որից 28 կմ-ն անցնելու է նեղուցի ջրերի տակով, կօգտագործվի երկաթուղային հաղորդակցության անվտանգության նկատառումներով»,- մամուլը մեջբերում է նախագծի հեղինակներից մեկի` շվեյցարական ինժեներ Ջովանի Լոմբարդիի խոսքերը: Լոմբարդին, որի նախագծով կառուցվել է նաև Շվեյցարիայի Սեն-Գոտարդ թունելը, հայտարարել է, որ «ջիբրալթարյան նեղուցը, որն ընկած կլինի ծովի մակերեսից 400 մ խորությամբ, կարժենա 4-5 միլիարդ եվրո: Ինժեների խոսքերով` թունելը կարող է շահագործման հանձնվել 2025 թ.: Ծրագրի մշակման ուղղությամբ աշխատում են չորս միջազգային ֆիրմաներ` իսպանական Typsa-ն, մարոկկոյան Ingema-ն, իտալական Geodata-ն և շվեյցարական Lombardi-ն: Մարոկկոյի և Իսպանիայի միջև հաղորդակցությունն այժմ իրականացվում է ծովային լաստանավերի միջոցով, որոնք ամենամյա ամառային արձակուրդների շրջանում տեղափոխում են Հյուսիսային Աֆրիկայի միլիոնավոր բնակիչների` աշխատելու Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում: Ջիբրալթարի նեղուցի տակով անցնող թունելի կառուցման մտահղացումն ու ծրագիրն առաջացել էր դեռևս 1966-ին, սակայն բավական թանկ միջոցներ պահանջվելու պատճառով այն ի կատար ածելը շարունակաբար հետաձգվել է: Թուրքիան սահմանափակել է Արարատ լեռ բարձրանալու հնարավորությունը Օտարերկրյա քաղաքացիները Արարատ լեռ բարձրանալու համար հարկադրված են ձեռք բերել թուրքական ութ տարբեր ատյանների թույլտվությունը: Հայկական դրոշակի բարձրացումը Արարատ լեռան գագաթին այնքան էր զայրացրել թուրքական կառավարությանը, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը և պաշտպանության նախարարությունը օտարերկրյա լեռնագնացներից խստիվ պահանջում են լեռը բարձրանալու հատուկ թույլտվություն: Արարողակարգի համաձայն, օտարերկրացիները թույլտվության համար պետք է դիմեն վերոհիշյալ բոլոր ատյաններին, այդ թվում և Ագրա, Իգդիր նահանգների նահանգապետ ներին, որոնց տարածքում էլ գտնվում է բիբլիական լեռը: Դիմումները կքննարկվեն, սակայն թույլտվություն այնուամենայնիվ չի տրամադրվի այն մարդկանց, ովքեր որևէ կապ չունեն լեռնագնացության կամ գիտության հետ: Այս սահմանափակումներն, իհարկե, չեն վերաբերում Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքական իշխանությունների կարծիքով, Հայաստանը բարձրագոչում է իր նկրտումները Արարատ լեռան նկատմամբ, որն, ի դեպ, ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Որոշ աղբյուրների համաձայն, այժմ այնտեղ գտնվում են քուրդ սեպարատիստների (անջատողականների) բազաները: