Նախընտրական կանխատեսումներ


...Պայքա՞ր, թե՞ աթոռակռիվ... Նախընտրական մերօրյա իրարանցման, Հայաստանի քաղաքական դաշտում տիրող նախընտրական լարվածության մասին իր վերաբերմունքը վերջերս ներկայացրեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ըստ նրա, այսօր քաղաքական դաշտում տիրող խառնաշփոթը, որից անմասն չէ նաև ժողովուրդը, նախընտրական լարվածության հետևանք է: Լարվածություն, որը շատերի համար աթոռին հասնելու հիվանդություն է դարձել: ԺԿ առաջնորդն ընտրապայքարին մասնակցող յուրաքանչյուր ուժի, այդ թվում նաև ընդդիմությանը, խորհուրդ է տալիս պայքարել ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իրենց պետության ու այդ պետության քաղաքացու: ԺԿ առաջնորդն անիմաստ է համարում ընդդիմության իներցիոն անարդյունավետ գործունեությունը և խորհուրդ է տալիս փնտրել ուրիշ ճանապարհ... Իսկ ընտրապայքարը շարունակվում է` աստիճանաբար ավելի ընդգրկուն դառնալով: ...Ովքե՞ր և ինչպե՞ս են պատրաստվում մասնակցել ընտրություններին... ԺԿ առաջնորդը հավանական է համարում ընտրապայքարին բազմաթիվ քաղաքական միավորների մասնակցությունը, սակայն, բնականաբար, այս դեպքում էլ սակավ կլինեն ընտրյալները: Բայց, ինչպես պարզ դարձավ ԺԿ նախագահի խոսքերից, 2007-ի ընտրություններից պետք չէ շատ բան ակնկալել. ականատես ենք լինելու նախորդ` 2003-ի ընտրությունների սցենարին. Արևմուտքի կողմից համակրանք և դրա դիմաց ստացվելիք օգնություն, ..., և, իհարկե, ընտրակաշառք, ինչն իրենց պարագայում բացառում է ԺԿ առաջնորդը: Բացի այդ, նա չի ցանկանում, որ շատերը նույնացնեն ընտրակաշառքը այն բարեգործության հետ, որը ինքը վաղուց (իսկ շատերը հենց քարոզարշավի ընթացքում) սկսել է կատարել` հավատարիմ սեփական սկզբունքներին: ...«Մենք մենակ ենք գնալու ընտրության...» Ահա ԺԿ նախագահի պաշտոնական հայտարարությունը: Դաշինքներն ու ակնկալվող կուսակցական միավորումները չեն գայթակղում ԺԿ-ին: Սպասենք ընտրություններին և մաղթենք, որ գոնե այս անգամ արդարանան ընտրողների հույսերն ու ի դերև չլինեն ընտրություններին խնամքով նախապատրաստվող կուսակցությունների` այդ թվում ԺԿ ջանքերը... Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ Կաղամբ չբաժանել Հոգեբանները գտնում են, որ ավելի լավ է ժողովուրդը «կարտոլային» հոգեկերտվածք ունենա, քան` «կաղամբային»: Քաղաքական տերմինաբանությամբ` փաթեթային մենթալիտետը գերադասելի է կաղամբաթերթային փուլայինից: Տանը` «զապադլո», դրսում` օրինապաշտություն ՀՀ փոխոստիկանապետի հայտարարությունը, թե հայերը ականատես լինելով հանցագործությանը` հրաժարվում են վկայություն տալուց, Վահան Հովհաննիսյանին դրդեց կարծիք հայտնել, որ հայերս «գողական» ազգ ենք դառնում, վկայություն տալը համարում ենք «զապադլո»: Բայց հայտնի՞ է արդյոք ԱԺ փոխնախագահին, որ արտերկրում հայտնվելով` հայերս «կուռկուռի ձագ» ենք դառնում. ոչ գողական լեզվով ասած` օրինապաշտ քաղաքացիներ: Կա սուտ..., կա նաև վիճակագրություն Իսկապես տարօրինակ գիտություն է վիճակագրությունը: Պարզվում է, որ Ֆինլանդիայում հիսուն անգամ ավելի հանցագործություն է կատարվում, քան Հայաստանում, որտեղ գրեթե ամեն Աստծո օր աղմկալի սպանության լուր ենք առնում: Միգուցե Ֆինլանդիայում քաղաքացիական պատերա՞զմ է սկսվել, իսկ մենք տեղյակ չե՞նք: «Ոսկե հորթը»-2006 Ծախեցի°ր, սողո°ւն... Ի ցավ ՀՀ ոստիկանության, մենք հայերս ոչ մի դեպքում չենք ցանկանում նմանվել հայտնի ֆիլմի հերոս Բեռլոգային, որին դիմելով լեյտենանտ Շմիդտի գրպանահատ որդին շպրտեց ընդամենը երկու բառ` «ծախեցի°ր, սողուն»: «Մոգերի ընծաների» փոխանակում Ասում են` քաղաքի բնակչությունը, «նվեր» ստացած հեռուստացույցը փոխանակում է գյուղական բնակչությանը բաշխված սերմացու կարտոֆիլի հետ, որը, ի դեպ, նույնպես «նվիրատվություն է»: Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ նվիրատուները հասցեականությունը ճշգրտելու խնդիր ունեն: Ասենք, օրինակ, գյուղացուն հեռուստա ցույց է պետք, ուրեմն չարժե «դեմ տալ» կարտոֆիլ: Եվ` հակառակը: Դիտարկում Եթե Աջափնյակում, ընտրողների միայն 20 տոկոսը մասնակցեց ընտրություններին, ապա «Ձախափնյակներում» 10 տոկոսն էլ չի մասնակցի: Վլադիմիր Պուտինը` Ռոբերտ Քոչարյանին - Այն, ինչ կատարվում է ձեր հարևան հանրապետությունում, ընդամենը վերջն է առաջին սերիայի: Այնպես չանեք, որ երկրորդ սերիան «նկարահանվի» Հայաստանում: Պաշտոնական լրահոս ՀԵՐՔՈՒՄ «Սահմանադրական իրավունք» միության «Իրավունք» պաշտոնաթերթի նոյեմբերի 7-ի թիվ 84 համարում «Երկու Կոլեգիա` Երկուսն էլ մի բոյի» խորագրի տակ հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ շաբաթ օրը շտապ կարգով ՀՀ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստ է հրավիրվել, որի ընթացքում իբր քննարկվել է նախարարի քաղաքական գործունեության ծրագիրը չի համապատասխանում իրականությանը: «Իրավունքի» տեղեկությունը վերը նշվածի մասին բացահայտ ստահոդ է և շինծու: Շաբաթ օրը` նոյեմբերի 4-ին Պաշտպանության նախարարությունում կոլեգիայի նիստ տեղի չի ունեցել: Բազմիցս հայտարարել և շեշտել ենք` բանակը ապաքաղաքական կառույց է և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին չի միջամտում: n Ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 13:50-ին Այգեպար Մովսես ճանապարահատվածում ադրբեջանական դիպուկահարի կողմից հրազենային վիրավորվածություն է ստացել Այգեպար գոյւղի բնակիչ Մաքսիմ Մայիլի Պողոսյանը, ծնված 1978թ.: Քաղաքացի Պողոսյանին տեղափոխել են Բերդի առաջին բուժ ջոկատ: Վիճակը միջին ծանրության: n Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ԶԼՄ-ներին արված հայտարարությունը առ այն, թե իբր ս.թ. հոկտեմբերի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկով, կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմմանը իր կողմից բարձրացված և քննարկված առաջին հարցը վերաբերվել է «օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերմանը» չի համապատասխանում իրականությանը: Իրականում նման հարց հանդիպման ընթացքում ընդհանրապես չի քննարկվել: Ինչպես և հաղորդվել էր, հոկտեմբերի 20-ի հանդիպմանը բացառապես քննարկվել են սահմանի վերահսկմանն ու հրադարի պահպանմանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ