Տարօրինակ համեստություն և զարմանալի ազնվություն


Ճշմարիտ բարեսիրության Աստվածաշնչյան ոսկե կանոնը բոլորը գիտեն` ձախ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում աջը: Բոլորը գիտեն, բայց պահել չեն կարողանում, որովհետև երևի դժվար է նեղյալին օգնել ու աննկատ մնալ: Բայց ահա Ճապոնիայի Խատինմհե քաղաքի քաղաքապետարանի զուգարանում անհայտ մեկը 40 միլիոն իենով (526 հազար դոլար) «լցոնված» մի ծրար է թողել` մարտի 11¬ի տարերային աղետից տուժածների համար: Սա երկրորդ նման անակնկալն է` վերջին մեկ ամսվա ընթացքում: Սեպտեմբերի վերջին մեկ այլ` Սակադոյի քաղաքապետարանի զուգարանում էլ 10 մլն իեն (ավելի քան 130 հազար դոլար) էին գտել: Դարձյալ անհայտ մնալ ցանկացող բարեգործը գումարի հետ նաև գրություն էր թողել` խնդրելով դա փոխանցել Տոխոկու շրջանի` երկրաշարժից առավել շատ տուժածներին: Անանուն նվիրատուն նշել էր, որ ինքը միանյակ է և հույս ունի, որ գումարն օգտակար կլինի աղետյալների համար: Իսկ անցյալ շաբաթ անտես բարեգործը գրել էր. - Խնդրում եմ փողն ուղարկել Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից տուժածներին: