ԼԵԶՈՒ ՉԵ՞Ն ԳՏՆԵԼՈՒ


«Արմավիա» ընկերության ու «Զվարթնոց» օդանավակայանի միջև մշտառկա հակասությունների հերթական դրսևորումը, ինչի արդյունքում Երևան¬Մոսկվա չվերթները դարձյալ հետաձգվեցին, առաջիկայում հավանաբար հաճախ է կրկնվելու: «Արմավիային» մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Մ. Բաղդասարովը ոլորտի միակ «խաղորդը» լինելու հանգամանքից օգտվելով` որոշել է նման կամակորությունների գնով «Զվարթնոցի» մատուցած ծառայությունների գներն իջեցնել տալ: «Զվարթնոցն» էլ, սակայն, վճռականորեն է տրամադրված. այս կառույցից տարածված հաղորդագ րությունը փաստում է, որ եթե «Արմավիան» պարտքերը չմարի, ապա հնարավոր է, որ չվերթները հաճախ ձգձգվեն: Ի դեպ, երկու կողմն էլ հետաձգված չվերթների ուղևորներին փոխհատուցում տրամադրելու մասին բացարձակապես չի մտածում: