ՔՎԵ` ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց


Տավուշի մեր աղբյուրները հաղորդում են, որ Իջևանի գործող քաղաքապետն ու նոյեմբերի 13¬ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վ. Ներսիսյանն ընտրակաշառքի օրինական և հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալու: Քվեարկությունից ընդամենը երեք օր առաջ հրավիրված քաղաքային ավագանու նիստը պատրաստվում է հավանություն տալ մի քանի տասնյակ հողահատկացման նախագծերի: Ասում են, թե ներկայացվելիք ցուցակում որևէ պատահական անուն ներառված չէ, և հատկացումներն արվելու են տարածքների նոր տերերի հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Բնականաբար` ստանալիք քվեների դիմաց: