ԲԻՇԱՐՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱԳԱՀ


Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոնների շուրջ: Իբրև ԱԺ խոսնակի հավանական թեկնածուներ` հիշատակվում են Գալուստ Սահակյանի և Սամվել Նիկոյանի անունները: Ով էլ նրանցից ընտրվի նախագահ` կոալիցիան պայմանավորվածություն է ձեռք բերել` փոխխոսնակի պաշտոնում ընտրել կին պատգամավորի` ԲՀԿ կամ ՕԵ կուսակություններից: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է դառնալ խորհրդարանի նախագահի տեղակալը, ուրեմն ընտրությունը կանգ կառնի Հեղինե Բիշարյանի թեկնածության վրա: