ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՅԱՏԵՐ Է


Ինչպես կարելի է ենթադրել, արգենտինահայ միլիոնատեր Էռնեկյանին պատկանող բիզնեսներից մի մասի փայատերը Ռոբերտ Քոչարյանն է: Օրերս բացված օդանավակայանի նոր համալիրը դիտելու եկած Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունը կարելի է բացատրել միայն այն հանգամանքով, որ նա ուսումնասիրել է նաև իրեն պատկանող նորակառույցը: Իսկ այս նորակառույցը, ըստ մասնագետների հաշվարկների, մի քանի տասնյակ միլիոն դոլար արժե և կարող է ապահովել շատ մեծ գերշահույթներ: Այնպես որ, Հայաստանի երկրորդ նախագահը, ում ունեցվածքն անցնում է չորս միլիարդ դոլարից, կարող է իր գործընկերոջ հետ նոր գումարներ վաստակել.... Ուշագրավ է այն փաստը, որ Էռնեկյանն իր ընկերության գովազդներում տեղադրել է նաև «Զվարթնոց» օդակայանում տեղադրված Մինաս Ավետիսյանի որմնանկարների լուսանկարները` այսպիսով արհամարհական վերաբերմունք դրսևորելով բոլոր նրանց հանդեպ, ովքեր ամիսներ շարունակ պայքարում էին որմնանկարները Գյումրի վերադարձնելու համար...