ՔՆՆԱՐԿՎԵԼ Է


Որքան էլ ոմանք հերքում են փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարական ներկայացնելու փաստը, այնուամենայնիվ, ինչպես փոխանցում են նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները, օրերս ամենաբարձր մակարդակով քննարկվել է հրաժարականի հարցը... Առաջարկվել են մի քանի տարբերակներ, որոնցից մեկով փոխվարչապետի պաշտոնը տարանջատվում է ՏԿ նախարարի պաշտոնից` Արմեն Գևորգյանին նշանակելով նախարար: Կամ, Արմեն Գևորգյանը հեռանում է կառավարությունից և նրա տեղը զբաղեցնում է Գագիկ Բեգլարյանը... Բոլոր տարբերակներն էլ համարվում են տրամաբանական: Սակայն չի բացառվում նաև, որ առաջիկա օրերին Արմեն Գևորգյանը հեռանա կառավարությունից և զբաղեցնի ՀՀԿ նախընտրական շտաբի պետի երկրորդ տեղակալի պաշտոնը: