ԱՐԳԵԼԵՑԻՆ ՇՓՎԵԼ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՀԵՏ 


 

Տեղեկանալով, որ Երևանում է համաշխարհային կինոյի մեծություններից մեկը` Արտավազդ Փելեշյանը, լրագրողական ընտանիքի շատ անդամներ շրջապատել էին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` կամենալով շփվել «դիստանցիոն մոնտաժի» տեսության հիմնադրի հետ: Այն արվեստագետի, ով հաճախ է մոռացվում մեր կինոյի ներկայացուցիչ ների կողմից: Փելեշյանին հիշում է հանդիսատեսը` հատկապես նրա Ռևազով, որը դարձավ ազգային կինոյի դասական իրողություններից մեկը. նրա ֆիլմերն էլ երբեմն ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

Ինստիտուտում պոչիկավոր մի մարդ գրեթե ուժով հրեց լրագրողներին` հայտարարելով, թե կինոռեժիսորը հետո հանդիպում կունենա նրանց հետ: Արտավազդ Փելեշյանին, հավանաբար, զգուշացրել էին, որ չշփվի լրագրողների հետ, այլ շտապի լսարան` դաս պարապելու այն յոթ երջանիկների հետ, որոնց ընտրել են ինստիտուտի տնօրինությունն ու «Հայ արտ սինեմայի» ղեկավարները` ռեժիսորական բարձրագույն դասընթացներին մասնակցելու համար: Երկու օր անց ինստիտուտի դահլիճում Փելեշյանն այնուամենայնիվ հանդիպեց ուսանողության հետ, խոսեց իր մեթոդի մասին, պատասխանեց ուսանողների հարցերին: