ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է 


 

ՕԵԿ փոխնախագահ Մարգարյան Հովիկին խիստ զայրացրել են ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությունները, որոնք ուղղված են ՕԵԿ դեմ:

Այնքան է զայրացել Արթուր Բաղդասարյանի զինակիցը, որ արդեն սկսել է խիստ քննադատության ենթարկել ՀՀՇ-ին, որի հետ իր կուսակցությունը պատրաստ էր համագործակցել 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ օրերին անգամ Հեղինե Բիշարյանն էր ելույթ ունենում ՀԱԿ հանրահավաքներում:

Իհարկե, մենք հակված չենք պաշտպանել կողմերից մեկին, սակայն համոզված ենք, որ երբ իրար դեմ են ելնում այսօր ժողովրդի կողմից չընդունվող կուսակցությունների ղեկավարները, ապա նշանակում է, որ նրանցից մեկն ինքնահաստատվելու խնդիր ունի: Եվ ինքնահաստատվում են` իրար դեմ ելնելով, փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելով...

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չէ, չի բացառվում, որ ժամանակ անց էլ այս կուսակցություններն իրար սիրո խոստովանություն անեն և ներկայացնեն համատեղ ծրագրեր...