Սպասում են ԲՀԿ-ի «իշմարին» 


 

Այսօրվա քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներից դատելով, կամա-ակամա համոզվում ես, որ իրոք այն նմանվում է թղթախաղի: Քաղուժերի մեծ մասը, ինչպես ընդունված է ասել` «տյոմնի» են խաղում: Խաղադրույքներ չեն անում` սպասելով, որ մյուսները «բացվեն» և ըստ այդմ որոշումներ կայացնեն: Բայց, հետաքրքիրն այն է, որ ոչ մի քաղուժ այդ քայլին առաջինը չի գնում և չի էլ գնա, մինչև ԲՀԿ-ն չբացի խաղաքարտերը: