Բարձրաձայնիր, որ դու ապուշ ես 


 

Պատժաձևերը տարբեր են, ու երևի ամենասարսափելին միայն հասարակությունից մեկուսացվելը չէ: Մեծ չափի ֆինանսական տույժերն էլ պակաս ազդեցիկ չեն: Բայց Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքի մի բնակչուհի գուցեև նախընտրեր թեկուզ տուգանքը, քան հրապարակավ ինքզինքը ապուշ հայտարարելը:

32-ամյա Շենա Հարդինը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները: Նա մեքենան վարել է մայթի վրայով` որպեսզի շրջանցի կանգառում կանգնած դպրոցական ավտոբուսը:

Տիկնոջ արարքը տեսագրվել է` դատարանում դառնալով նրա մեղքը հիմնավորող ապացույց: Հարդինի վարորդական իրավունքը 30 օրով չեղյալ է հայտարարվել: Բացի այդ, կինը ստիպված է լինելու 2 օր կանգնել փողոցում, որտեղ խախտում է կատարել և ձեռքին պահել ցուցանակ` «Միայն ապուշ վարորդն է մայթ դուրս գալիս, որպեսզի շրջանցի դպրոցական ավտոբուսը» մակագրությամբ: