«ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ»... 


 

«Ժառանգություն» խմբակցությունում որոշում են տարբեր միջխորհրդարանական խմբերից ու հանձնաժողովներից հետ կանչել Խաչատուր Քոքոբելյանին և Ալեքսանդր Արզումանյանին: Այս մարդիկ «Ժառանգության» «հաշվին» խորհրդարան մտնելուց հետո սկսել են Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության դեմ քայլեր կատարել, իսկ Քոքոբելյանի «բուրժուական կայֆերն» էլ արդեն զայրացնում են միշտ համեստ կենցաղով ապրող ժառանգականներին: Հիմա նրանք որոշել են «սահմանազատվել» նման մարդկանցից: Իհարկե, սա մեծ հարված կլինի երկու պատգամավորի համար, որովհետև այլևս չեն կարողանա օգտվել տարբեր գործուղումներից, կհայտնվեն մեկուսացման մեջ: Երևի այս հեռանկարից խուսափելու համար էլ, հատկապես Քոքոբելյանը սկսել է քայլեր կատարել` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եվրոպական մի շարք կուսակցությունների ինտեգրելու ուղղությամբ: