Գայլասեր Շվեդիան


45 տարվա արգելանքից հետո այս երկրում վերջապես կթույլատրվի գայլերի որսը£ Այն էլ` սահմանափակ քանակով ու ոչ բոլոր տեսակներին£ Հոկտեմբեր ամսին Շվեդիայի խորհրդարանը գայլորսի որոշում է ընդունել, բայց 210 հատի չափով ու 20 տարբեր ոհմակներից£ Որոշման պատճառն այդ գիշատիչների «լկտիացումն» է. դրանք ավելի հաճախակի են սկսել տնային ու վայրի կենդանիներ ոչնչացնել£ Անցյալ դարի 70-ական թթ. այս երկրում գայլերի գլխին անհետացման վտանգ էր կախվել և նրանց պահպանումը կարևոր խնդիր համարվեց£ Հիմա շուրջ 220 գայլ է հաշվվում այնտեղ, և նրանց դեմ պայքարելով հանդերձ, պահպանման խնդիրը չի վերանում£