$ 7500` սողացող քարերի գաղտնիքի համար


Կալիֆոռնիայի զբոսաշրջային ընկերություններից մեկը դրամական մրցանակ է սահմանել այն զբոսաշրջիկի համար, ով կկարողանա բացատրել Ամերիկայում գտնվող Մահվան հովտի սողացող քարերի գաղտնիքը: Հենց այդ հովտում է Ռեյստրեկ-Պլայա ցամաք լիճը, որի հարթ հատակին շարունակ խոշոր գլաքարեր են հայտնվում: Տարբեր չափերի այդ ժայռաբեկորները շարժվում են մեծ շառավղով տարածքում, որը բացարձակապես զուրկ է բուսականությունից: Ինքնուրույն տեղաշարժվելով` դրանք հստակ հետքեր են թողնում իրենց ետևից. ընդ որում` այդ հետագիծը կարող է լինել ուղղագիծ կամ գալարուն (տեղեկացրել է հսցՋոՈ ՍՏվՑՌվպվՑՏՉ-ը): 20-րդ դարակեսերից գիտնականներն ուսումնասիրում են այդ առեղծվածը` փորձելով պարզաբանել քարերի ինքնատեղաշարժի մեխանիզմը: Հայտնի է, որ լճի շրջանում ուժեղ քամիներ են լինում` մինչև 145 կմ/ժամ արագությամբ, իսկ դրա մակերեսը ձմռանը պատվում է մինչև 6,5 սմ հաստությամբ սառույցով: Տեղումների հետևանքով նաև հեղեղումներ են լինում, և այնքան անսպասելի ու ուԺգին, որ ողբերգական հետևանքների են հանգեցնում: Հավանաբար հենց այդ պատճառով Ռեյստրեկ-Պլայա լիճ զբոսաշրջիկներն հազվադեպ են այցելում, այն էլ միայն` սողացող քարերի ֆոնին լուսանկարվելու: