Նորահաստատման միտումը


Փառատոները, պարզվում է, ամենակարճ ճանապարհն են նախանշում դեպի նախաձեռնող երկրներ£ Իսկ երբ մրցակցական կրքեր են բորբոքում, մեծացնում են ձգողական ուժը, եթե իհարկե դրանց կազմակերպիչները շահում են սեփական պետության, կառավարության առանձնահատուկ բարեհաճությունը£ Համաշխարհային փառատոնացանցի օրավուր ընդլայնմամբ` առաջին պլան է մղվում ավանդականության հայտով այդ ցանցում հաստատվողների հեղինակության հետևողական բարձրացումը` հնչեղ անունների ներգրավմամբ, խաղացանկի գունեղացմամբ և անցկացման պայմանների շքեղացմամբ£ Մեկնարկային նախադրյալների կայունությունն է գլխավոր հաղթաթուղթը ցանկացած փառատոնի վարկանիշի մրցունակության պահպանման£ Այս ամենի խորագիտությամբ էր մտահղացվել Արամ Խաչատրյանի 100-ամյակի հոբելյանակատարության մնայուն արգասիք, ամենամյա դարձած միջազգային մրցույթի շնորհանդեսը£ Նորացված հոգաբարձուների խորհուրդը` կազմված արդի երաժշտաշխարհում հանրահայտ 21 արվեստագետներից, ՀՀ Առաջին տիկնոջ` երաժշտամեծար Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ, հրաշալի հնար է գտնում մինչ 2010¬ի հերթական մրցույթն անցկացնելը, նրա վարման ընթացքի նորամուծությունների զանգվածային իրազեկմամբ, հանրային հետաքրքրություն արթնացնելու£ Տոհմական երաժիշտների ընտանիքի ականավոր զավակ, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանի գլխավորած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահը հեղեղում է Գլինկայի, Խաչատրյանի ու Գլազունովի սիրված երաժշտակտավների հոգեպարար հնչյուններով£ Երբ այլևս կասկածից վեր էր հայ արվեստասերների համար Կոգանի 20-ամյա գեղարվեստական առաջնորդությամբ ՌԴ մշակութային կյանքում իր տեղը հաստատած այս երաժշտախմբի փայլուն նորամուտը հայկական բեմ, Սերգեյ Սմբատյանի գլխավոր դիրիժորությամբ ու ջութակահար Միխայիլ Սիմոնյանի (ԱՄՆ) մենակատարությամբ ծրագրված խաչատրյանական համերգի նախօրեին հրապարակային զրույց ծավալվեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի անվանակիր մրցույթի հանրահռչական շուրջ£ Խաչատրյանի դիրիժորությամբ երբևէ կոնցերտ-ռապսոդիան հնչեցրած տաղանդավոր երաժիշտը, ով նրա երաժշտության հեղինակային երեկոներ է պարբերաբար կայացնում Մոսկվայում, գտնում է, որ ջութակահարներին ու թավջութակահարներին զուգահեռ մրցակցող դաշնակահարներն ու կոմպոզիտորները լայնորեն բացում են երևանյան մրցույթի դռները միջազգային ասպարեզում եղած նոր երաժիշտ կատարողների առջև` հատկապես կարևորելով երիտասարդ ստեղծագործողների ներուժի խթանիչ գործոնը£ Հաղթողների ելույթները մոսկովյան ու պետերբուրգյան համբավավոր երաժշտախմբերի նվագակցությամբ` մեծապես կնպաստի շնորհալիների հետագա կայացմանը և հանրաճանաչմանը£ Արամ Խաչատրյանի երաժշտագետ որդին` Կարենը, ուրախ հոր անունով կանաչ ճանապարհ ոտք դրած երիտասարդների հաջողություններով, համոզմունք է հայտնում, որ հոգաբարձուների պատկառազդու խորհրդի կողմից կզարգացվեն 5 տարիների ընթացքում այս մրցույթի արձանագրած ձեռքբերումները` մի շարք մտահղացումներ իրագործած Արմեն Սմբատյանի նախագահությամբ£ Նոր ձևավորվող կայքէջով անհամեմատ կդյուրանան միջազգային փոխշփումները£ «Արամ Խաչտարյան» միջազգային մրցույթի նորահաստատման անվրեպ ընթացքին որևէ արգելք չտեսնող ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը նկատում է, որ մշակույթի հանրաճանաչմամբ մեր երկրի սահմաններն ընդարձակելու նպատակամղվածությամբ հարկ է ձեռնարկել հաջորդ քայլը` Չարենցի անվան պոեզիայի միջազգային փառատոն հիմնելուն£ Համաշխարհային փառատոնային շարժման հարաճուն թափը ստիպում է հաշվի նստել նոր ժամանակների առաջադրած մշակութային մարտահրավերների հետ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ