Անմահներին այսպես են ապրեցնում


Ձմեռնամուտի մեծանուն հոբելյարներից, անկասկած, ամենաբախտավորը (եթե, իհարկե, մի պահ անտեսենք իրարահաջորդ արդի անվանիներին) Կոմիտասն էր, ում նվիրված համերգաշարի երրորդ համերգը, ընդամենը մի քանի օր առաջ, Վարդապետի աներևույթ ներկայությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը հագեցնելուց զատ, հայ երաժշտարվեստի արժանավորությունը հավաստեց կոմիտասյան ավանդներին£ Երևանի կամերային երգչախումբը, շնորհաշատ երաժիշտ Հարություն Թոփիկյանի գեղարվեստա կան ղեկավարությամբ, հոգևոր ներազդու հմայք հաղորդեց արդի հայ երգահաններից վեցի յուրատիպ շարակնոցին£ Պատշաճ կատարողական արվեստով փայլուն հանրային ընդունելության արժանացան Դավիթ Հալաջյանի «Տեր, եթե զշրթունս իմ բանաս» (Կոմիտաս), Վահրամ Սարգսյանի «Խորհուրդ մեծ» (Մովսես Խորենացի), Միքայել Կոկժայանի «Շարական» (Գրիգոր Նարեկացի) ստեղծագործությունների առաջին հնչեցումները£ Համո Սահյանի «Սեզամ, բացվի°ր» ժողովածուի «Կարոտ», «Ամպրոպներից հետո», «Մասրենի» և «Եթե ես մի օր աշխարհից գնամ» բանաստեղծությունների հիման վրա Երվանդ Երկանյանի նորաստեղծ խմբերգաշարի քառաձայն մատուցմամբ ներշնչված լեփ-լեցուն համերգասրահը կոմիտասյան երկացանցի ընտրանին հոգևոր մեծ վերելքով ընկալեց` նորից ու կրկին «հարկադրելով» խանդավառված երգչախմբին հնչեցնել լայն ժողովրդա կանություն վայելող երգերի սեփական ուշագրավ մեկնաբանությունները£ «Օն, թինդ ի խինդ»¬ից մինչև «Գարուն ա», «Շողեր ջան» և «Լոռու գութաներգ»£ Հանդիսասրահի ինքնաբուխ ձայնակցումը հանրածանոթ երգերի կատարումներին պարզ վկայությունն էր դրանց վաստակած համահայկական սիրո, ուրեմն և` Կոմիտասի հարատևության£ Ունկնդրի ու երգչախմբի նմանօրինակ փոխըմբռնումն ու հոգեհարազատությունը պայմանավորված էր, նախ, այս ինքնատիպ երաժշտախմբի հավատարմությամբ կոմիտասյան պատգամին. «Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է»£ Ապա` մասնագիտական, ազգային ու քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությամբ£ Հենց այս հատկանիշների շնորհիվ է, ըստ իս, կոմիտասյան ժառանգության ամենաակտիվ պրոպագանդող երգչախումբը տարեցտարի առավել բյուրեղացնում կատարողական վարպետությունը և ինքնավստահ ընդարձակում իր երկացանկի ու լսարանի սահմանները£ Անաղարտ պահպանելով ժողովրդական ակունքներից սնված հանճարեղ երգահանի ստեղծագործությունը` անխամրելի հմայքը յուրովի վերահաստատում, «որովհետև երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ…» (Կոմիտաս)£ Կոմիտասի աներևույթ ներկայությամբ կատարումից կատարում լցվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահը երեկ կայացած համերգային ելույթով նաև£ Անմահների երկարակեցությունը այսպես են գուրգուրում£ Նրանց իրական մեծությունը ապրեցնելով` ծնած ժողովրդի արժանապատ վությունը բարձր պահում, սերունդների հիշողությունը` մշտարթուն ու անաղարտ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ