Երջանիկ ամուսնության պայմանները


Բրիտանացի գիտնականների փաստմամբ` ավելի ամուր ու երջանիկ են այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց ջահել է 5 տարով և նրանից բարձր է մտավոր ունակություններով: Վերլուծելով ամուսնալուծությունների վիճակագրությունը և հաջողակ ընտանիքների շրջանում կատարված հարցումների արդյունքները, փորձագետները եզրահանգել են, որ ամենից հաճախ քայքայվում են այն ընտանիքները, որտեղ կինն ամուսնուց մեծ է 3 և ավելի տարիներով: Ընտանիքի ամրությանը նպաստում է նաև կնոջ կրթական մակարդակը. եթե վերջինս ամուսնուց ավելի խելացի է, ընտանեկան մթնոլորտն առավել նպաստավոր է լինում: Ասել է թե` ամուսնական զույգ ընտրելիս չպետք է անտեսել (եթե ոչ` կարևորել) այս գործոնը: