Եվ աշխարհը ցուլի եղջյուրների վրա Բոլորն իրար հետ


Հեթանոսական խենթ պար են պարում, - Օ՜, Տե՜ր, քեզ մեղա՜… Գիրն այս` ճանապարհ է դեպի չմիջնորդավորված, ուրույն, խորքում` չզեղչվող ընթացքը, դեպի դժվար ճանապարհ, որով քերթողը ¥արվեստագետը), ստեղծում է, վերամարմ նավորում ժամանակի (դարի) քաոսը` կյանքի հավերժական պտույտի փիլիսոփայությունը փոխակերպելով գեղագիտական պատկերի` ԿՅԱՆՔ-ՑԱՎ-ՄԱՀ. Եվ ես միայն հիմա եմ ըմբռնում, Որ ապրելով մոտենում ենք մահին Ու մահից հեռանում ենք ապրելով: Առօրյայի մեջ խեղդվող ինքնագիտակցության և իմաստասիրության մեջ, բաբախում է կյանքը` «ծամածռություն ստվերների». Գիլգամեշի նման Եկել-կանգնել եմ Զույգ աշխարհների սահմանագծին. Դիմացս թագավորությունն է մեռյալների, Իսկ թիկունքում բաբախում է կյանքը: Բանաստեղծը կյանքի ընկալման իր դիտանկյունից է կերպավորում գեղարվեստական պատկերի վերածած գաղափարը, տիրող դարաշրջանի` ԺԱՄԱՆԱԿԻ մեջ այն բեկում է իր հոգու պրիզմայով` ողբերգականի և գեղեցիկի կատեգորիաներով: Ժողովածուն` «Առհավանություն» (1996), Վարուժան Խաստուրի ստեղծագործական ճանապարհի կենսագրությունն է, որ և իր` գրողի կենսագրությունն է` որոնումների և հայտնությունների բարդ ու դժվարընթաց ոլորաններում: Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծությունը հինգ շարքերով` «Հավերժական մեղեդի», «Անրջագույն հեքիաթներ», «Սոնետներ` անձրևի աղջկան», «Աշնանային», «Իսկ աշխարհը` ցուլի եղջյուրների վրա»: Շարքերը համակարգված են ըստ գեղագիտական ներքին հատկանիշի և ապա երկու պոեմները` «Լույս զվարթ», «Առհավություն», որոնք ամբողջացնում են բանաստեղծի աշխարհայացքը, փիլիսոփայական ՄՏ-ա և ՏԵՍ-ա հորիզոնները: ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ժամանակի մասին. և° գիրը, և° հայացքը, և° ճանաչողությունը օրգանապես նյութի մեջ են և տանում են դեպի ճանապարհ, դեպի կյանք, «ներհայեցումից արտասևեռում` միջբևեռային միասնական տարածք», որ մտքի ընթացքն է: Ինչպես Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» շարքում է տարբեր ճյուղավորումներով բեկվում դիոնիսյան ցավի և հաճույքի երկփեղկվածությունը` նիցշեական «հեթանոսապաշտությունը», և Վարուժանը ստեղծում է իրենը, նորը, այդպես էլ Խաստուրի «Եվ աշխարհը ցուլի եղջյուրների վրա...» շարքի առանցքը դիոնիսյան գեղագիտական կատեգորիան է` կյանք-մահ-ժամանակ, ապա` տառապանք-հաճույք երկփեղկվածությունը` որպես երկվություն, որպես անընդհատ վերադարձ` հավերժականության« անընդհատականության մեջ: Այս երևույթի արմատները «Գիլգամեշ»-ում են: Բացառիկ մեծ հոգին` Նիցշեի նշած գերմարդը` հնդկական ուպանիշադների որոնող է` շումերական Գիլգամեշը` հողի իմաստը, ամեն ինչի հավերժական վերադարձի իմաստը, որ եկել էր իր գաղափարներով «հղիացնելու» դարաշրջաններ: Խաստուրի «Գիլգամեշի նման» քերթվածը ուշարժան է այդօրինակ դիտարկման: Երկու աշխարհների սահմանագծին կանգնած մարդը, նույն ինքն է` գերմարդը, որի ողբերգությունն ու տառապանքը համարժեք են սեփական ինքնագիտակցութ յանն ու կյանքին, և նրանցից առաջինը «տիեզերական ոգի է», երկրորդը` «ծամածռություն ստվերների», նրանք կրկնում են հավերժական վերադարձը, որի առանցքում անընդհատ է անցումը` մահից կյանք և ցավից հրճվանք: Այս պարագայում է, որ միասնական ժամանակին ներձուլվում է պոետի ժամանակակցությունը, և նրա ժամանակը պատմության ժամանակի մեջ արտացոլվում է շարունա կական ընթացքով և հավասարազոր է դառնում հավերժական ժամանակին: Ճանաչելին և անճանաչելին բացասում են միմյանց, անցողիկն ու հավերժականը պառակտում են պոետին` («Ինչ որ կետից ծնված այս տիեզերքը սկսել է նորից դառնալ կետ…»): Պոետական «ես»-ի ողբերգությունը ընդվզումի ուժգին ալիք է բարձրացնում` «Ժամանակը պայթել է նռան պես», որովհետև բանաստեղծը ձգտում է աշխարհի ամբողջական պատկերման (թեկուզ և դա հնարավոր չէ): Ըստ քերթողի, ժամանակը տանում է նաև դեպի բանաստեղծության վախճանը, թերևս դանդաղ ընթացքով, բայց տանում է, զգայությունները փոխներգործուն են դառնում պատմության և մարդու ճակատագրի միջև`«...իսկ աշխարհը ցուլի եղջյուրների վրա է…»: Այստեղից էլ անվախճանության, նիցշեական գերմարդու` բացառիկ ոգու հղացրած գաղափարը` Եվ մահն ամենևին վախճան չէ, այլ վերադարձ է սկզբին, ուստի կյանքը շրջագայություն է հողից դեպի հողը. Եվ պատմությունն էլ ընդամենը Հողագործություն է: Պոետի կենսագրությունը նույնանում է պատմության կենսագրությանը, պոետի դրաման պատմության դրամա է դառնում, և բանաստեղծության փոխաբերական կառուցվածքը իր մեջ ներառում է ճակատագիր-պատմություն-ճանապարհ ընթացքը, որը կոնկրետ լուծում է ենթադրում` ԺԱՄԱՆԱԿ: Արվեստագետի դերը նույնն է, թե` «գաղափարներ ծնելը», մարդկային կյանքն առաջ մղելը հարընթաց ճանապարհով` կյանքի, հաճույքի և ի հակադրություն մահվան` ցավի ու տառապանքի…Այն կարևորվում է թե° ժամանակի մեջ և թե ժամանակից դուրս: Իր ապրածի նման հակասական, իր պոետական ինքնության` ԵՍ-ի տագնապ-ապրումի կանչին ներդաշնակ` Խաստուրը բացահայտում է երկրի բարոյական միջավայրի փլուզումը, քաղաքական անհեռանկար ապագան, և բանաստեղծության` կեղծիքից կակղած «սալարկված պողոտայով» քայլող պոետներին, (որոնց սնափառ հպարտությունը անասելի չափերի է հասել) կոչում է սեփական բառերով գրել` «բառերի երաշտ է», իսկ աշխարհը` «ցուլի եղջյուրների վրա…»: Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ