ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. գրող «Գրողի համբավը կոչումները չեն կերտում» - Ի՞նչն է կյանքում եղել ամենադժվարը Ձեզ համար£ - Հատկապես խորհրդային ժամանակաշրջանի մարդու համար կյանքի պայմաններին հարմարվելը£ 1948 թվականից ապրել եմ Խորհրդային Հայաստանում, և այդ կարգերին հաշտվելը դժվար էր: Հակառակ դեպքում, եթե ընդվզեիր, ապա պետք է հեղափոխական դառնայիր, ինչի արդյունքում էլ կաքսորեին Սիբիր£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Եվրոպացի£ Ավելի որոշակի` երևի թե ֆրանսիացի£ Թեև անգլերեն լեզվին ավելի վարժ եմ տիրապետում, բայց Ֆրանսիայում հաճախ եմ եղել և շատ եմ հավանում հարավային երկրամաս Պրովանսը£ Սքանչելի, հեքիաթային վայր է£ Նրանց պատմությունն ու գրականությունը համակրելի են, բայց ասեմ նաև, որ ռուսական գրականությունը, մանավանդ արձակը (Լ. Տոլստոյ, Ա. Չեխով, Ֆ. Դոստոևսկի, Ն. Գոգոլ) պաշտում եմ£ Ընդհանրապես` ֆրանսիացու ազնվականությունը, Փարիզը, արվեստը, բոլորը գրավիչ են£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ -Շատ վաղ հասակից եմ գրական ասպարեզ մտել` 14 տարեկանից, և մինչև օրս չի լքում երիտասարդ լինելու զգացողությունը£ Այժմ էլ, երբ 70-ն անց եմ, չեմ կարողանում հաշտվել հառաջացած տարիքի հետ£ Ծերության հետ իմ ներքին կռվի մասին մինչև հիմա ես երբեևէ չեմ խոսել. հիմա կարծես հարմար առիթ է` դա ասելու£ Ճիշտ է, երկար ապրելու ցանկությունը բնական մղում է, բայց` անիրականանալի, քանի որ ժամանակն անողոք է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինչո՞ւ ենք ապրում, կյանքի իմաստը ո՞րն է… Սա առեղծված է և եթե այն չլիներ` գրականությունն ու առհասարակ արվեստ ասվածը գոյություն չէին ունենա£ Ամեն մի գրող, ի վերջո, փնտրում է կյանքի իմաստը, որը, սակայն, հնարավոր չէ գտնել£ Եվ լավ է, որ այդպես է, քանի որ հակառակ պարագայում աշխարհում ընդամենը մեկ գիրք կգրվեր£ Ու ընդհանրապես, կյանքը կկորցներ իմաստը£ Թերևս այս հարցին բնորոշ, լավագույն ձևակերպումն է տվել ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը. «Կյանքը ոչ այնքան լավն է, և ոչ էլ այնքան վատը, որքան թվում է»£ Կյանքի իմաստը հենց կյանքն է£ Ապրում ենք էլի… - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Վատ հուշ է ուղեկցում` Հայաստան ներգաղթից հետո առաջին մի քանի տարիներից£ Տասը տարեկան էի£ Ուրիշ աշխարհից եկանք` լրիվ այլ երկիր ընկանք£ Այդ կտրուկ փոփոխությունը, սոցիալական ծանր պայմանները, ստալինյան ռեպրեսիաները, հետևաբար վախի մթնոլորտը չէին կարող անհետք անցնել£ Ի վերջո հաղթահարվել է ամեն ինչ, բայց տխուր հիշողությունները չեն լքում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ