ՀՀ Զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության անցնելու մասին


ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են ինչպես դասակի հրամանատարների տեղակալներ, այնպես էլ ջոկի հրամանատարներ: Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է: Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի այն պահեստազորայինները և զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային այն զինծառայողները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, պիտանի են շարային ծառայության համար: Զինծառայության անցնելու վերաբերյալ կնքելով համապատասխան պայմանագիր` պահեստազորից եկած քաղաքացիները դասընթացների ընթացքում կստանան 85.000 դրամ ամսական բավարարում: Ուսման ավարտից և զորքերում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելուց հետո դասակի հրամանատարների տեղակալները կստանան մինչև 150.000, իսկ ջոկի հրամանատարները` մինչև 135.000 դրամ աշխատավարձ: Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից: Մանրամասն տեղեկությունների համար մինչև դեկտեմբերի 12-ը դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29-44-53 հեռախոսահամարով: Առաջին աշխարհամարտի պարտքերը` 2010¬ին Այո, մինչ թուրքերը ժամանակ են որոճում` իրենց ոճրագործ նախնիների հանցանքը սեփական բերանով խոստովանելու, քաղաքակիրթ Գերմանիան շարունակում է վճարել Առաջին աշխարհամարտի պատերազմական տուգանքները£ Տոկոսների հետ միասին այդ պարքը կազմում է 56 միլիոն եվրո, և Վերսալյան պայմանագրով պլանավորված է, որ այն պետք է վերջնականապես մարվի մինչև գալիք տարվա հոկտեմբերի 3¬ը£ The Daily Mail թերթի տեղեկացմամբ` այդ մասին հաղորդել է ԳԴՀ ֆինանսական գործակալությունը, որը զբաղվում է պետական վարկերի ու հարկերի կարգավորման հարցերով£ Վերսալյան պայմանագրով Գերմանիայի պարտատերերի թվում եղել է նաև ՌԴ-ն, սակայն 1922 թ. Մոսկվան հրաժարվել է իրեն հասանելիք գումարից` Գերմանիայի սեփականությունը Ռուսաստանի կողմից ազգայնացնելու պայմանով£ Հաղթող տերությունները 1919 թ. որոշել էին, որ որպես պատճառած վնասների փոխհատուցում, Գերմանիան պետք է վճարի 226 միլիարդ մարկ£ Հետագայում այդ գումարը կրճատվեց` դառնալով 132 մլրդ մարկ£ 1952 թ. Գերմանիան վճարեց 1,5 միլիարդը, սակայն 1953¬ից վճարումները դադարեցվեցին, որովհետև երկիրը բաժանվեց 2 պետություն ների` Ֆեդերատիվ ու Դեմոկրատական£ 1990¬ին դրանց վերամիավորմամբ վերականգնվեց նաև պարտքի մարման պարտականությունը` դրա համար նրան տրամադրվելով 20 տարի£ Հիշեցնենք, որ 1914 թ. հուլիսի 28¬ից մինչև 1918 թ. նոյեմբերի 11¬ը ձգված Առաջին համաշխարհային պատերամը ռազմական ամենաարյունալի բախումներից մեկն էր£ Դրա արդյունքում դադարեցին գոյություն ունենալ 4 կայսրություններ` ռուսականը, գերմանականը, ավստրո-հունգարականն ու օսմանյանը£ Զոհերի քանակը հաշվվում է շուրջ 10 միլիոն մարդ, վիրավորներինը` ավելի քան 22 մլն£