Դեմքով դեպի Արևելք


Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական հետաքրքրություններում, իսկապես արմատական փոփոխություններ են արձանագրվում£ Եվ առաջնահերթ վերանայումների շարքում ասիական առաջատար պետությունների հետ հարաբերություններն են£ Դրա լավագույն ապացույցներից Բարաք Օբամայի շրջայցն էր տարածաշրջանի երկրներ և դրան հաջորդած` Հնդկաստանի առաջնորդի այցը Վաշինգտոն£ ԱՄՆ¬ը Հնդկաստանին գերժամանակակից միջուկային տեխնիկա է վաճառում և խոստանում է ինֆրակառուցվածք ստեղծել, որով կարողանա փրկել ամերիկյան տնտեսութ յան որոշ ճյուղեր£ Միաժամանակ անխուսափելի է համարվում հարաբերությունների վերաակտիվացումը` Նահանգների Ռազմավարական հին դաշնակից Պակիստանի հետ£ Իսկ Չինաստանում Օբամայի հետաքրքրությունները ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ենթատեքստ ունեն£ Ամերիկան առաջին անգամ Պեկինին համարում է առաջատար տերություն` փաստորեն նրան առաջարկելով երկբևեռ աշխարհի համակառավարումը£ Ու թեև Չինաստանն առայժմ «ոչ» է ասում ԱՄՆ¬ին, սակայն ամենաանհաստատունը, թերևս, քաղաքական համակրանք¬հակակրանքներն են£