Անպայման` ՆԱՏՕ, բայց ոչ հիմա


Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պոռոշենկոն Հյուսիսատլանտյան դաշինքին լիարժեքորեն անդամագրվելու ողջախոհ ժամկետ է համարել 1-2 տարին£ - Ես գտնում եմ, որ դա (ՆԱՏՕ¬ին ինտեգրվելը-խմբ.) կարելի է իրականացնել 1-2 տարվա ընթացքում` եթե կա քաղաքական կամք և հանրության ցանկությունը. եթե առկա է հասարակական աջակցություն քաղաքական գործիչներին, ովքեր զբաղվելու են դրանով. եթե կա հստակ ու ճշգրիտ քաղաքական լրատվություն,¬ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է ԼվՑպՐՒՈՍր գործակալությունը£ Բրյուսելում, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Պոռոշենկոն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալն ինքնանպատակ չպետք է լինի. - Նպատակը պետք է լինի բարեփոխումների անցկացումը, կենսամակարդակի բարելավումը£ Ես գտնում եմ, որ այստեղ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարելավենք իրավիճակը երկրում, այլ ոչ թե ինչ¬որ մեկի թույլտվությունը ստանանք` ինչ¬որ գործողությունների համար,¬ ասել է նախարարը£ Օրեր առաջ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել նաև գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն` «Նաշա Ուկրաինա» կուսակցության համագումարում տեղեկացնելով, որ վաղաժամ է համարում ՆԱՏՕ ընդունվելու համար հանրաքվե անցկացնելը£