Հույսը ժողովրդի հիշողության լիակատար կորստի վրա՞ է


Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակեց հերթական մի հայտարարություն, որն այս անգամ նվիրված էր Աթենքում ԵԱՀԿ Նախարարների Խորհրդի նիստում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առթիվ ընդունված փաստաթղթին: ՀԱԿ-ի այս նոր հայտարարության մեջ ասված է, թե Աթենքում ընդունված փաստաթղթով «Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականութ յան շրջանակներում: Տվյալ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որևէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միևնույն է` իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու…»: Այսպես մեկնաբանել ԵԱՀԿ Նախարարների Խորհրդի դեկտեմբերի 2-ի «նախարարական հայտարարությունը»` կարող էր ոչ թե հայաստանյան, այլ ադրբեջանական որևէ ծայրահեղ ազգայնամոլական և անհաշտ քաղաքական ուժ: Մինչդեռ ակնհայտ է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով այստեղ նկատի է առնված ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի գերիշխանությանը վերահանձնելը, այլ ԼՂՀ հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորութ յունը, որոնք Ադրբեջանն անվանում է «Հայաստանի կողմից բռնազավթված ադրբեջանական տարածք»: Բուն Լեռնային Ղարաբաղի համար այլ սկզբունք է նախատեսված` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի կիրառումը: Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ իրավունքի կիրառման դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին էր Խորհրդային Ադրբեջանի պարագայում: Մի՞թե ՀԱԿ-ն այս տարրական ճշմարտությունը չի տեսնում կամ չի հասկանում: Իհարկե, և° տեսնում է, և° հասկանում: Սակայն նրան առիթ է պետք` Հայաստանի ներկա իշխանություններին` հերթական անգամ զրպարտելու համար: Հընթացս նաև` Լևոն Տեր-Պետրոսյանին հետին թվով «հերոսացնելու», նրան Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չթողնելու վճռականություն ունեցած գործիչ ներկայացնելու: Հենց այդ նպատակով էլ ՀԱԿ-ի խնդրո առարկա հայտարարության մեջ հիշատակված է 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կիրառած «վետոն»: Իբր` Տեր-Պետրոսյանն այնքան «քաջ» էր, որ ընդդիմանում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու ամենաթեթև ակնարկներին, իսկ ահա ներկա իշխանությունները…Ղարաբաղը «նվիրում են» Ադրբեջանին: Համենայն դեպս, նրանք «վետոյի» այդ նույն իրավունքից չօգտվեցին: Լիսաբոնյան գագաթաժողովի քննարկմանը դրված փաստաթղթում բառ անգամ չկար ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի մասին£ Իսկ ահա գործող իշխանությունների ջանքերի գնով հնարավոր է դարձել ներկա փաստաթղթում ներառել ոչ միայն պետությունների տարածքային ամբողջականության պահպանման, այլև ժողովուրդ ների ազատ ինքնորոշման սկզբունքը: Ավելին, միջազգային փաստաթղթում սևով սպիտակի վրա արձանագրվել է, թե դա կիրառելի է նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նույնիսկ աներևակայելի էր համարվում և չէր էլ հիշատակվում: Հիմա արդեն այնքան էլ հետաքրքիր չէ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային ասպարեզներում ինչպե՞ս էր պաշտպանում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավուն քը, սակայն հիշում ենք, որ 1997-ի նոյեմբերի 1-ին հրապարակած իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածում, ինչպես նաև բանավոր ելույթներում Տեր-Պետրոսյանը փորձում էր հենց սեփական ժողովրդին համոզել, թե «մենք շահել ենք ոչ թե պատերազմը, այլ` ճակատամարտը», «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում մենք դաշնակիցներ չունենք»: Ուստի անթաքույց ակնարկում էր, թե ճար չկա, պիտի համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Նա պնդում էր, թե կարևորն այն է, որ արցախահայությունը, որը 3 հազար տարի ապրել է իր բնօրրանում, կարողանա մի այդքան էլ այնտեղ ապրել…Հասկանալի է` Ադրբեջանի գերիշխանության տակ: Իբր` Ադրբեջանն արցախահայության անվտանգության այդպիսի երաշխիք է տալիս… Մինչդեռ Ադրբեջանի տված որևէ «երաշխիքի» հավատալը քաղաքական կուրություն կլիներ: Արցախին վերատիրանալուց հետո Ադրբեջանը ոչ թե երեք հազար, այլև 3 տարի էլ չէր հանդուրժի, որ արցախահայությունը շարունակեր ապրել իր բնօրրանում: Ցավն այն է, որ Հայաստանում անխտիր բոլորը սա հասկանում էին, բացի…Լևոն Տեր-Պետրոսյանից: Միգուցե ինքն էլ դա հրաշալի հասկանում էր: Սակայն կյանքը ցույց տվեց, որ նրան Ղարաբաղը հետաքրքրում էր այնքանով` որքանով… Իշխանությունը նվաճելուց հետո Ղարաբաղը տերպետրոսյանականների համար դարձել էր ծանր բեռ, որից ցանկալի էր ազատվել… Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն էր պատճառը, որ ժողովուրդը երես թեքեց նրանից, իսկ 1998 թ.¬ին անխուսափելի դարձավ նրա հրաժարականը: Չէ¯, ոմանք շարունակում են արդեն մոռացված աչքակապուկի սցենարը` հույսը նորից ժողովրդի հիշողության լիակատար կորստի վրա դնելով£

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ