Ոմանց համար` ցավալի, բայց` օրինաչափ


Ենթադրությունները հետզհետե իրականության են վերափոխվում£ Եթե նախորդ տարեվերջին արժանահավատ էր թվում պնդումը, թե Լևոն Տեր¬Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը անշեղորեն դեպի փակուղի է գնում, ապա «անհասկանալի» իրավիճակն (որ ներկայում գերիշխող է դարձել այս ճամբարում) ըստ ամենայնի անցանկալի վերջնակետին հասած լինելու մասին է առավելապես վկայում£ Ընդհանուր առմամբ վերջին շրջանում գերիշխող դարձած այս տեսակետին հավելվում է նաև, թե Լ. Տեր¬Պետրոսյանի` Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանի պայքարը նույնպես կատարյալ անհաջողությամբ եզրափակվեց, իսկ այս ամենն ամրագրող հանրահավաքներն աստիճանաբար ավելի ու ավելի անհավանական դարձրին իշխանության հասնելու հույսը£ Հետաքրքիր զուգադիպությամբ և դեռ ամենասկզբից նման վերջնարդյունքն անուղղակիորեն ու ոչ բացահայտ կերպով ընդունում էին նաև հենց իրենք` դեռևս նոր¬նոր ձևավորվող ընդդիմադիր ձևաչափի ղեկավարները£ Եվ որքան էլ նրանց կարծիքները համապատասխան քարոզչամեքենայի հրապարակումներում նախկինի նման առատ լինեն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ եթե այն ժամանակ արմատականների վերջնագրերը պարզապես իշխանափոխությանը մնացած իբր ինչ¬որ ժամերի¬օրերի լուրեր էին «ավետում», ապա ներկայում դրանք պարունակում են ամեն ինչ` բացի իրենց գերխնդրից£ Այն հիմնախնդիրը, ինչի շուրջ ձևավորվեց Կոնգրեսը, հիմա փաստորեն նրբորեն շրջանցվում է£ Հետևաբար, եթե փողոցներն ու հրապարակները դատարկ են, ուրեմն տեսարանների բացակայությունը ինքնաբերաբար, բայց արդեն առանց ՀԱԿ¬ի մատուցման, հացի խնդրով պետք է «փոխհատուցվեն»£ Արդյունքում` հիմա արդեն նույն բողոքավոր ընտրազանգվածի համար ներկայիս բյուջետային քննարկումները և նվազագույն աշխատավար ձի կամ կենսաթոշակի հաջորդ տարվա դրույքաչափն ավելի կարևոր է, քան ցանկացած անպտուղ հանրահավաք£ Փաստորեն, իշխանափոխության խոստմամբ զանգվածներին առավելագույնը մի քանի ամիս կարելի է սնել£ Սակայն, երբ պարզ է դառնում, որ այդ սնունդը հանրահավաքային արևածաղկի նման ավելի շատ ասֆալտն է աղտոտում, քան մարդկանց կերակրում, բնականաբար, առաջ է գալիս նորմալ սնվելու անհրաժեշտության և կորսված ժամանակի դառնացնող զգացողությունը£ Այս առումով ժամանակն ակամայից իշխանության օգտին աշխատեց, քանի որ ինչքան էլ նորացված առաջնորդի հնարավորությունների հանդեպ վստահությունը միասնական երգ ու պարով դրսևորվեր, միևնույն է, երաժշտաշոուի ժամանակավոր տրամադրությունները շատ չանցած` խոստումների գործնական դառնալիք սպասումներով էին եզրափակվելու£ Իսկ նախորդող շրջանն ընդամենը աննկատ կերպով լցվող համբերության բաժակի պարունակության իսպառ դատարկմանը պետք է ծառայեր, ինչն արմատականներին վերջապես ուշքի էր բերելու` անպարունակ բաժակի առաջացրած ձայնային ուժգին արձագանքներով… Այդ է պատճառը, որ ՀԱԿ առաջնորդն այլևս ոչ թե զանգվածների, այլ Եղիազար Այնթափցու իմաստությանն է ապավինում£ Մինչդեռ, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի ներխուժմամբ, Հայաստանում հաստատ բազմապատկվել է այն մարդկանց թիվը, ովքեր վստահաբար գործունյա ընդդիմության հետևից կգնային£ Այսուհանդերձ ՀԱԿ¬ը, միաժամանակ թե հաջորդաբար` բոլոր ճակատներում տանուլ տվեց£ Երկխոսելու, հանրահավաքներում առաջադրվող փրկարար ծրագրերը իշխանություններին պարտադրելու առաջարկները նախ արմատականների ագրեսիվ հակադարձումներին, ավելի ուշ էլ կրավորական վերաբերմունքին արժանացան£ Հենց նման մոտեցումն է, թերևս ենթադրել տալիս, որ կառուցողական հորջորջվող ծրագրեր, ամենայն հավանականությամբ, երբևէ գոյություն չեն էլ ունեցել£ Բացի այդ, փակուղային իրավիճակը, ինչպես նաև քաղաքական սեզոնի աննկատ փակումը (էլ չասած` Կոնգրեսի ներսում թափ առած ներկուսակցական գզվռտոցը) արդեն իսկ զրոյացրել են այս միավորի ակտիվ գործունեություն ծավալելու բոլոր հույսերն ու հնարավորությունները£ Ուստիև բոլորովին էլ պատահական չէ, որ ՀԱԿ հերթական պատահական ձեռնարկումը հենց Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ է կազմակերպվում£ Այն ոչ միայն Մարտի 1¬ից հետո ձերբակալվածների հանդեպ համարժեք վերաբերմունք արտահայտելու` տարին մեկ անգամ ընձեռվող հնարավորություն է, այլ միաժամանակ (թեկուզ ինքնաբերաբար) ամփոփում է այն վիրավորանքն ու դժգոհությունը, որ հանգամանքների բերումով բաժին հասավ երբևէ իշխանության ձգտած այս անհետացող քաղաքական միավորին£