2010¬Ը հանգուցալուծման տարի՞...


Աթենքում կայացած` ԵԱՀԿ նախարարների խորհրդի ընդունած հայտարարությունից դատելով, կարելի է ասել, որ միջազգային հանրությունը ջանում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում գալիք` 2010 թվականին ակտիվացում արձանագրվի£ «Այսօր ամբողջ տարածաշրջանում խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա կառուցելու հնարավորություն է ստեղծվել»,¬ մասնավորապես նշված է հայտարարության մեջ£ Չնայած` արտգործնախարարներ Լավրովի, Քուշների և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի` Հայաստանին ու Ադրբեջանին հասցեագրված կոչում տարածքային ամբողջականության հետ միաժամանակ կարևորվում է նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, սակայն ԼՂՀ¬ում չեն շտապում ոգևորվել այն մտքից, թե հնարավոր է, որ առաջիկայում Ղարաբաղը դառնա բանակցային կողմ£ Հատկապես, որ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, թե իրական քայլերի բացակայության պարագայում Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան ձևով` հնչեղ, բայց դատարկ բովանդակությամբ հայտարարություններով£ Գուլուզադեի այս կարծիքին, թերևս, շատ ավելի համահունչ է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի պարզաբանումը£ Ըստ այդմ` «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում Բաքվի կառուցողական քաղաքականությունը հիմք կստեղծի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության համար` ապահովելով Ադրբեջանի կազմում ԼՂ¬ի ինքնակառավարումը»£ Ահա թե ինչպես են Ադրբեջանում հասկանում (ավելի ճիշտ` մեկնաբանում) հակամարտութ յան խաղաղ կարգավորումը` տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների համատեղմամբ£ Իսկ ավելի պարզ ու ազնիվ լինելու պարագայում, պետք է նշել, որ ադրբեջանցիները պարզապես ցանկանում են Լեռնային Ղարաբաղին վերադարձնել նախկին` ապօրինաբար Ադրբեջանի կազմում լինելու` հայաթափման հեռանկարով կարգավիճակը, ինչին հայերը, բնականաբար, դեմ են£ Մենք արյան գնով ազատագրել ենք հայրենիքի կորուսյալ մի հատվածը` լեռնային Արցախը, այլևս չենք համակերպվի այն վերստին և այս անգամ արդեն անդառնալիորեն կորցնելու պարտադրանքի հետ£ Ակնհայտ է, որ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ միջազգային հանրության (ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի) ջանքերն իրականում պայքար է` աշխարհի ուժային կենտրոններ` Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջև£ Նպատակն էլ հասկանալի է` տարածաջրջանում առավել հաստատվել, տարածաշրջանն իրենց ազդեցությանը ենթարկել, այն իրենց աշխարհաքա ղաքական նկրտումներին ծառայեցնել£ Իսկ թե այդ ամենն ինչպես կանդրադառնա այնտեղ ապրող, իրենց նիստն ու կացը և մշակույթն ունեցող ազգերի ճակատագրի վրա, աշխարհի հզորներին քիչ, շատ քիչ, կամ էլ ընդհանրապես չի հետաքրքրում£ Դրա ամենավառ ապացույցը ոչ վաղ անցյալում Նախիջևանում հայկական գերեզմանատան, համաշխարհային մշակույթի մաս հանդիսացող` հայկական խաչքարերի հանդեպ ադրբեջանական վանդալիզմի նկատմամբ բացարձակ անտարբերությունն էր… Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանում առավելության են ձգտում թե° Ռուսաստանը, թե° Արևմուտքն ու Ամերիկան£ Ներկայումս Ադրբեջանին ռուսական բացահայտ սիրաշահումները նախևառաջ հակամարտության գոտում սեփական խաղաղարարների ներկայությունն ապահովելն է£ Հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ նույնատիպ նպատակներ հետապնդող նրա մրցակիցներից, որոնք նույնպես ու բնականաբար այստեղ ինքնահաստատվելու հեռահար ծրագրեր կունենան£ Ավելին, հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստան-Ադրբեջան այս նոր սիրախաղը չի կարող հարատև լինել, որովհետև դա գրեթե այսրոպեական է. Այս պահին Թուրքիայից խռոված Ադրբեջանը կուզենա ցույց տալ, թե ինքն այլ մեծ տերության հովանավորյալը կարող է լինել, իսկ Ռուսաստանը նաև նոր սիրաշահումով փորձում է հզորացնել իր ռազմական ներկայությունը Հարավկովկասում£ Սակայն, մանավանդ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի վճռական դիրքորոշումը պետք է որ կողմերից և ոչ մեկին հույսեր չներշնչի, թե նենգախաղերով հնարավոր է զիջումներ կորզել£ Այսպես թե այնպես, 2010¬ը կարծես, իրոք հանգուցալուծման տարի կլինի. գոնե քաղաքական համակրանք¬հակակրանքները ճշգրտելու¬հստակեցնելու առումով£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ