Ավիառումբ` Երկրորդ աշխարհամարտից


Գերմանական Քոբլենց քաղաքի 45 հազար բնակիչներ տարհանվել են: Պատճառը Համաշխարհային 2¬րդ պատերազմի ժամանակներից այս վայրում մնացած ավիառումբն է: Սակրավորները կզբաղվեն չպայթած այդ արկի ականազերծմամբ: 1400 կգ պայթուցիչ պարունակող ռումբը հայտնաբերվել է Ռեյն գետում` երբ ջրի մակարդակը կտրուկ նվազել է: - Շատերը նախկինում ևս ստիպված են եղել լքել իրենց տները` գտնված զինամթերքի ականազերծումների ժամանակ: Վերջին 12 տարում մենք այստեղ գտել ենք 29 ռումբ,¬ պատմել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մանֆրեդ Մորշհաուզերը: Իսկ գերմանական National թերթը տեղեկացրել է, որ «ամեն տարի այստեղ հայտնաբերվում է 2000 տոննա ամերիկյան և բրիտանական ավիառումբ ու այլ զինամթերք»: Քաղաքի իշխանությունները գրեթե համոզված են, որ իրենց տարածքներում սա վերջին վտանգավոր գտածոն չէ: