T-50¬«հինգերորդ սերնդի» ռուսական կործանիչը


Վերջապես այն վեր խոյացավ` ճեղքելով երկնի կապույտը: Դա «հինգերորդ սերնդի» ռուսական կործանիչն էր, որի հայտնվելուն երկար էին սպասել: T-50 կործանիչի ստեղծման հետ բազմաթիվ իրադարձություններ են առնչվել, որոնց բացարձակ մեծամասնությունը նպատակ է հետապնդել վիժեցնելու այն: Այդ փորձերը չեն դադարել և այսօր: Սպառազինությունների ստեղծման և վաճառքի համաշխարհային շուկայում չի գործում բարոյականության և ոչ մի նորմ: Այն նման է «մարտ առանց կանոնների» կռվի: Առավել ևս այնպիսի մի վճռորոշ բնագավառում, ինչպիսին է օդում գերակայության հասնելը: Զրպարտել ու վարկաբեկել մրցակիցների արտադրանքը, կաշառել պոտենցիալ գնորդների առանցքային անդամներին, օգտագործել այս կամ այն երկրում առկա «հինգերորդ շարասյունը»` հեռանկարային զինատեսակների ստեղծումը հետաձգելու, հնարավորության դեպքում նաև դադարեցնելու համար, օգտագործել քաղաքական և տնտեսական ազդեցության ողջ զուգակցումը` որպես հետապնդած նպատակներին հասնելու միջոց: Թվարկվածը օգտագործվող հնարքների մի չնչին մասն է միայն: Սակայն իսկապես բացառիկ արժեք ունեցող զինատեսակներն իրենց ճանապարհը հարթում են անկախ բոլոր այդ ճիգերից: Եվ T-50 «հինգերորդ սերնդի» ռուսական կործանիչը ճիշտ և ճիշտ նման մի զինատեսակ է: Երբ 2005 թ. ամերիկացիներն առաջին անգամ իրենց ռազմաօդային ուժերը համալրեցին F-22 Raptor, «սթելս» սկզբունքով գործող 5¬րդ սերնդի կործանիչով, գովաբանության և հիացմունքի պակաս չէր զգացվում: Սակայն բավական արագ պարզվեց, որ այն մի շարք չափանիշներով չի համապատասխանում նման կարգի ինքնաթիռներին ներկայացվող պահանջներին: Օրինակ` այն զուրկ է առանց ֆորսաժի գերձայնային արագություն զարգացնելու հնարավորությունից, նորմալ թռիչքային զանգվածի պայմաններում սպառազինության քարշուժը 1¬ից պակաս է, ինքնաթիռի նկՀ¬ը համեմատաբար բարձր է, իսկ նրա կենսունակությունն ու մանևրելու ընդունակությունը գտնվում են ցածր մակարդակի վրա: Դա, սակայն, ամենևին էլ չխանգարեց ամերիկացիներին` մեծամտորեն մերժել Հնդկաստանի իշխանությունների խնդրանքը` իրենց վաճառել նմանատիպ ինքնաթիռներ: Իրադարձությունների զարգացումը հետագայում սակայն բումերանգի հետագիծ ունեցավ: Խնդիրն այն է, որ անսալով ՌԴ առաջարկին, Հնդկաստանը համաձայնեց համատեղ աշխատանքներ սկսել 5¬րդ սերնդի ինքնաթիռի ստեղծման շուրջ` վերջնական արդյունքը երկու երկրների հավասար օգտագործման իրավունքի պայմանով: Ինքնաթիռի դիսփլեյներն ու մնացած էլեկտրոնիկան հանձն առան նախագծել հնդիկները, մնացած ամեն ինչը` ռուսները: Քանի դեռ աշխատանքները շատ երկար ժամանակով գտնվում էին մշակման փուլում, ամերիկացիները ոչ մի անհանգստություն չէին ցուցաբերում: Բայց երբ այն հաջողությամբ սկսեց փորձնական թռիչքները, և պարզ դարձավ, որ T-50¬ը բոլոր առումներով գերազանցում է F-22¬ին, վերջիններս իրար անցան: Այժմ արդեն իրենք են հորդորում Հնդկաստանի իշխանություններին, թե` եթե դադարեցնենք համատեղ աշխատանքները, ձեզ կտրամադրենք այնքան F-22¬ներ, որքան ցանկանում եք. և այն էլ շատ ցածր գներով: Հնդիկներն առայժմ ոչ մի պատասխան չեն տվել: Շատերին, անշուշտ, մեծ գոհունակություն է պատճառում այն հանգամանքը, որ Ռուսաստանի նման երկրի պաշտպանունակության բախտորոշ զինատեսակներից մեկի ստեղծմանը մասնակցել է մեր հայրենակից, «բացարձակ հանճար» Միխայիլ Պողոսյանը: Եվ եթե մենք ուզում ենք, որ աշխարհը մեզ ճանաչի, ապա հարկավոր է առաջին հերթին հենց նման մարդկանց կայացման համար ուղիներ հարթել: Վերջում կրկին հիշատակենք «եզակի տաղանդի տեր» շարժիչագործ Վիկտոր Չեպկինին, այս անգամ արդեն մեջբերելով նրա ուղիղ խոսքը` - Մենք հասկանում ենք, որ առանց շարժիչի` չկա կործանիչ: Առանց կործանիչի` չկա ավիացիա: Չկա ավիացիա` չկա բանակ: Չկա բանակ` չկա երկիրը:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ