Հա՞ որ...


Աշխատանքի տեսչության` անցնող տարվա հետազոտությունները պարզել են, որ ամենա «անորսալին» տաքսիստներն են: Սա թերևս այն մասնագիտություններից է, երբ օրվա բոլոր ժամերին տաքսի ծառայության աշխատակիցը այստեղ, այնտեղ և ամենուր է: Գործատուն էլ, անվերահսկելի իրավիճակից օգտվելով, աշխատակիցների մեծ մասին չի գրանցում` խույս տալով պետությանն «ավելորդ» վճարումներ կատարելուց: Նախկինում չգրանցված աշխատակիցներ ունենալու չհայտարարված մրցույթում ռեկորդակիրը հանրային սննդի կետերն են եղել: Սակայն մի քանի անգամ տուգանվելուց հետո, սրճարանատերերը հասկացել են, որ, օրինակ, մատուցողը, որքան էլ սեղանների արանքում մանևրի, միևնույն է, չի կարող թաքնվել սրատես տեսուչների աչքից: Այս տարի նույնպես հանրային սննդի կետերը չգրանցված աշխատողների բարձր ցուցանիշ այնուամենայնիվ ունեցել են, բայց տաքսի ծառայությունները շարունակում են անգերազանցելի մնալ: Եվ ստացվում է, որ վարորդները պետավտոտեսուչներից են խուսափում, տաքսի¬ընկերությունները` աշխատանքի տեսչությունի՞ց: Պահմտոցին էլ ո՞նց է լինում…