ՈՐՈՇԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ


Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին ոչ թե «Գազպրոմում», այլ «Գազպրոմբանկում» աշխատանքի նշանակելն, ըստ հավաստիացումների, միմիայն վերջին շրջանում նրա գործազուրկ լինելու փաստի շուրջ ձևավորվող անորոշության մշուշը ցրելու նպատակն ունի: Երբ մոսկովյան գազամատակարար կառույցի ղեկավարների ականջին են հասել «Հայռուսգազարդում» տեղի ունեցած չարաշահումների մասին խոսակցությունները, Կարապետյանին «Գազպրոմում» աշխատանքի նշանակելու ծրագրերը փոխվել են: Ասում են, թե ռուսական կողմն առաջիկայում փորձելու է նաև սեփական ուժերով պարզել ժամանակի ընթացքում «Հայռուսգազարդում» տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Իսկ մինչ այդ Կ. Կարապետյանն անկախ իր կամքից և պայմանականորեն է ռուսական բանկում աշխատանքի նշանակվել, որպեսզի չարաշահումների վերաբերյալ խոսակցութ յունները գոնե ժամանակավորապես դադարեն: Ասում են, թե մինչև խոշոր գումարների յուրացումների «կծիկը չքանդվի»` ռուսական կողմը նախընտրում է լռել: