«ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԻ» ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔՆ ԷՐ


Մայրաքաղաքի ամենապրոբլեմային և ամենամեծ վարչական շրջաններից մեկի` Շենգավիթի ղեկավար, հանրությանը «կադիլակ Սերոժ» մականվամբ հայտնի Սարգիս Հովհաննիսյանի հեռացումն իր զբաղեցրած պաշտոնից շատերը տրամաբանական են համարում: Ավելին, ոմանք էլ պնդում են, որ այսկերպ Տարոն Մարգարյանը կամենում է վարչական շրջանների կառավարումից հեռացնել նրանց, ովքեր այլևս վստահություն չեն ներշնչում և արժանացել են բնակիչների դժգոհություններին... Իսկ Սարգիս Հովհաննիսյանից դժգոհելու առիթները քիչ չեն, վարչական շրջանում չափազանց շատ են ապօրինի սեփականաշնորհման փաստերը, տարածքը գտնվում է անմաքուր վիճակում, օրավուր պակասում են լուսավորվող փողոցները, վերջ չի տրված փողոցային առևտրին... Բայց սրանք միայն երևացող կողմն են, մինչդեռ շատերն այն միտքն են հայտնում, որ աշխատանքից ազատման դիմում գրելով` Սարգիս Հովհաննիսյանն իրեն ազատել է առավել «մեծ գլխացավանքից»...