Միասեռական ամուսնությունների արգելքը` հակասահմանադրական


 

Ամերիկայի դաշնային վճռափոխ դատարանը ոչ սահմանադրական է համարել Կալիֆոռնիայում գործող` միասեռականների ամուսնության արգելանքը: Դատարանն արձանագրել է, որ նահանգի սահմանադրությամբ` տղամարդու և կնոջ ամուսնությունը տարորոշելը «նշանակալիորեն վնասում է» ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին (հաղորդել է CNN-ը):

Ակտիվիստ գեյերն արդեն շտապել են «ավետել», որ շուտով օրենսդրական այդ կետը վերջնականապես կփոխվի: Նաև «սպառնացել են», որ դատական բոլոր ատյաններում պաշտպանելու են իրենց իրավունքները:

Կալիֆոռնիայի գերագույն դատարանը դեռևս 2008-ի մայիսին հանել էր միասեռականների ամուսնությունը գրանցելու արգելքը: Սակայն այդ արգելքի կողմնակիցների պահանջած հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չէին համասեռամոլների համար: Դե, իսկ մեղսավոր մարդիկ սովորաբար համառ են լինում: Եվ Կալիֆոռնիայի համասեռամոլներն էլ իրենց արատը որպես առավելություն տարփողել են երկրի բոլոր դատարաններում:

Ներկայումս ԱՄՆ-ում միասեռական ամուսնություններն օրինականացված են Կոնեկտիկուտ, Այովա, Մասաչուսեթս, Նյու-Հեմփշիր և Նյու Յորք նահանգներում, ինչպես նաև` Կոլումբիայում: