Ականջակալները սպանում են


 

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում գրեթե 3 անգամ ավելացել է «IPod» և «MP3» ձայնագրիչների ականջակալներից օգտվող երիտասարդների մահացության թիվը:

Այսպիսի տվյալներ են ներկայացրել Մերիլենդի համալսարանի և Բալթիմորի մանկական հիվանդանոցի մասնագետները: Նրանք պնդում են, որ ականջակալները շեղում են մարդկանց ուշադրությունը ու հատկապես փողոցում դրանք մեծ վտանգ են ներկայացնում` վթարների առումով: Հետազոտության հեղինակներն ընդգծել են նաև, որ պակաս վտանգավոր չեն և բջջային հեռախոսները` երբ դրանցից օգտվում են փողոցն անցնելիս: