Վերջին մոհիկանը


 

Բրիտանական Քինգս-Լին ավանում մահկանացուն է կնքել Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մասնակիցը` Ֆլորանս Գրինը: Ինչպես տեղեկացրել է BBC News-ը, վախճանվել է իր ծննդյան 111-րդ տարեդարձից 2 շաբաթ առաջ:

Պատերազմի ժամանակ նա սկզբում բրիտանական օդուժում մատուցողուհի է եղել, իսկ 1918-ի սեպտեմբերից` պատերազմի ավարտից 2 ամիս առաջ, անցել է զինծառայության Թագավորական կանանց ռազմաօդային ուժերում (դրանք ստեղծվել էին 1918-ին և գոյատևել 2 տարի):

- Ես ծանոթացել էի օդաչուների մեծ մասի հետ և հաճախ էի հանդիպում: Ինձ նույնիսկ առաջարկում էին թռչել ռազմական ինքնաթիռներով, բայց վախենում էի: Ռազմաբազայում ես շատ բարեկամներ ունեի, և մենք աշխատանքից հետո հրաշալի ժամանակ էինք անցկացնում: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին,- 2008-ին մի հարցազրույցում պատմել է Գրինը:

2011-ին Ավստրալիայում մահացել էր Առաջին աշխար- համարտի վերջին վետերանը` Կլոդ Չուլզը: Ի դեպ` նույնպես 110 տարեկանում: