ՄԱՐՔՍԻՍՏԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՄԱՐՔՍԻԶՄԸ` ՈՉ


 

Ինչպես հայտնի դարձավ` Մարքսիստական կուսակցության միակ անդամ Դավիթ Հակոբյանին իրենց համամասնական ցուցակներում ընդգրկելուց հրաժարվել են և´ Հայ ազգային կոնգրեսը, և´ «Ազատ դեմոկրատները»: ՀԱԿ-ը չի կարողանում ներել Դավիթ Հակոբյանին` մի շարք դավաճանական հայտարարությունների համար: Իսկ ահա «Ազատ Դեմոկրատների» համար էլ Դավիթ Հակոբյանը «կոլորիտային երևույթ» է, անգամ` սիրելի, բայց նրանց համար ընդունելի չէ մարքսիզմը:

Ի դեպ, Դավիթ Հակոբյանին չեն ընդունում նաև հայ կոմունիստները` այսպիսով ցույց տալով, որ իրենք գաղափարական հակասություններ են տեսնում լենինիզմի և մարքսիզմի միջև: Եվ այդ գաղափարական հակասությունների պատճառը Դավիթ Հակոբյանն է: