ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


* Կրկնակի հաճույք է խաբեբային խաբելը: * Լավ եղանակին հեշտ է նավաստի լինել: * Պարտություն կրելով` սկսիր սկզբից: * Լավագույնը լավի թշնամին է: * Ով քնում է, նա ճաշում է: * Պարտատուի դեմքը միշտ տհաճ է: * Ծեր խենթերը ջահելներից խելառ են: * Սիրո մեջ միշտ մեկը համբուրում է, մյուսը միայն այտն է դեմ տալիս: * Բանաստեղծները ծնվում են գավառներում, բայց մեռնում են Փարիզում: * Բարեկամիդ փող պարտք տալով` կորցնում ես և´ ընկերոջդ, և´ փողը: * Չկա ավելի փափուկ բարձ, քան մաքուր խիղճն է: * Նույնիսկ Ֆրանսիայի ամենաչքնաղ աղջիկը կարող է տալ միայն այն, ինչ ինքն ունի: * Ով ցանկանում է ծերության հասակում երիտասարդ լինել, պետք է ջահել տարիքում ծեր լինի: * Անհամբեր մարդիկ թանկ են վճարում այն բանի համար, ինչը համբերատարներին ձրի է տրվում: * Թերահավատներին (կասկածամիտներին) երբեք չես խաբի: * Մարդու արժանապատվությունը միայն նրա արարքներում է երևում: